Նիդերլանդներում կոչ են արել նախապատրաստվել Ռուսաստանի դեմ պատերազմին
ԱշխարհՆիդերլանդների բանակի գլխավոր հրամանատար Մարտին Վայնենը, ով 2024–ին թոշակի է անցնում, ասել է, որ երկիրն ու հասարակությունը պետք է պատրաստվեն Ռուսաստանի Դաշնության դեմ պատերազմին, հայտնում է NL Times-ը։
Գեներալի խոսքով՝ Հաագան պետք է օրինակ վերցնի Շվեդիայի, Ֆինլանդիայի և Բալթյան երկրներից, քանի որ նրանք սահմանակից են Ռուսաստանի Դաշնությանը կամ մոտ են նրան, հետևաբար ավելի լավ են պատրաստ պատերազմի բռնկմանը։
«Նիդերլանդները պետք է լրջորեն վախենա պատերազմից, և մեր հասարակությունը պետք է պատրաստվի դրան: Նիդերլանդները պետք է հասկանա, որ ամբողջ հասարակությունը պետք է պատրաստ լինի, եթե ինչ-որ բան այնպես չգնա: Մենք չպետք է մտածենք, որ մեր անվտանգությունը երաշխավորված է միայն այն պատճառով, որ նրանցից 1500 կիլոմետր հեռավորության վրա ենք գտնվում»,- ասել է Վայնենը՝ հավելելով, որ արտակարգ իրավիճակների դեպքում քաղաքացիական բնակչությունը պետք է ունենա սննդի և խմելու ջրի պաշար։
Զինվորականը զգուշացրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է հզորանալ, ուստի անհրաժեշտ է ունենալ ուժեղ բանակ՝ որպես զսպող գործոն։