Պակիստանում արգելվել են ամանորյա տոնակատարությունները
ԱշխարհՊակիստանում չեղյալ են հայտարարվել ամանորյա բոլոր տոնակատարությունները՝ ի նշան Պաղեստինի հետ համերաշխության։ Համապատասխան որոշում են կայացրել տեղի իշխանությունները, հայտարարել է Պակիստանի ժամանակավոր վարչապետ Անուար-ուլ-Հակ Կաքարը։ Այս մասին հայտնում է Geo հեռուստաալիքը։
«Պակիստանի ժողովուրդը սգի մեջ է։ <...> Ուստի, հաշվի առնելով իրավիճակը, Պակիստանի կառավարությունը որոշել է արգելել Ամանորի հետ կապված բոլոր տոնակատարությունները»,- ասել է Կաքարը հեռուստաուղերձում։
Նա նաև կոչ է արել պակիստանցիներին «համերաշխություն ցուցաբերել ճնշված պաղեստինցիների հետ և պահպանել պարզությունը Նոր տարվա լուսաբացի հետ»: