Արևմուտքն Ուկրաինային դրդում է Ռուսաստանի հետ առճակատման․ Լավրով
ԱշխարհԱրեւմուտքը մոլագար համառությամբ դրդում է Ուկրաինային շարունակել զինված հակամարտությունը Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կիևի ռեժիմի արևմտյան հովանավորները շարունակում են մոլագար համառությամբ նրան դրդել՝ շարունակելու անիմաստ ռազմական առճակատումը»,- ասել է ռուս նախարարը։
Նա նաև նշել է, որ Կիևի դաշնակիցները շարունակում են սրել հակամարտությունը՝ չնայած մարտի դաշտում Ուկրաինայի զինված ուժերի լիակատար ձախողմանը։
Ռուս դիվանագետն ընդգծել է, որ փորձագետների մեծ մասը հասկանում է, որ ուկրաինական հակամարտության կարգավորմանը խոչընդոտում է Կիևին Արևմուտքի աջակցությունը։