Հութիները հրթիռային հարված են հասցրել ԱՄՆ ռազմածովային ուժերի բեռնատար նավին Ադենի ծոցում
Աշխարհ
Հութիները Եմենի ափերի մոտ հրթիռային հարված են հասցրել ԱՄՆ ռազմածովային ուժերի բեռնատար նավին Ադենի ծոցում։ Այս մասին հունվարի 22-ի երեկոյան հայտարարել է հութիների «Անսար Ալլահ» շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան, հաղորդում է «Известия»–ն։
«Եմենի զինված ուժերի ռազմածովային ուժերը ռազմական գործողություն են իրականացրել Ադենի ծոցում ամերիկյան ռազմական բեռնատար նավի (Ocean Jazz) դեմ՝ օգտագործելով հականավային հրթիռներ»,- գրել է նա Telegram–ի իր ալիքում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ