Ահա թե ինչու է անհրաժեշտ Պաղեստին պետության ստեղծումը. Լավրով
ԱշխարհՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ արաբական և մահմեդական աշխարհը կշարունակի բախվել ավելի ու ավելի դաժան իրադարձությունների հետ:
Նրա խոսքով՝ դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի ստեղծվել պաղեստինյան պետություն։ Այս հարցի վերաբերյալ նա իր կարծիքը հայտնել է CBS-ին տված հարցազրույցում։
«Ես համոզված եմ, որ քանի դեռ չկա արդարություն, քանի դեռ չի ստեղծվել Պաղեստին պետությունը, ժամանակ առ ժամանակ ավելի ու ավելի շատ դաժանություններ կծագեն Պաղեստինում կամ արաբական ու մահմեդական աշխարհի այլ մասերում»,- ասել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։