Պաղեստինը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Նեթանյահուի դեմ
ԱշխարհՊաղեստինը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի, ինչպես նաև երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ։ Այս մասին հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիադ ալ-Մալիքին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Անպատժելիությանը պետք է վերջ դրվի, պետք է լինի պատասխանատվություն։ Եթե դա անհրաժեշտ է, ինչո՞ւ ոչ պատժամիջոցներ», - նշել է նա։ Պաղեստինի ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ Իսրայելը պետք է փոխի իր վերաբերմունքը և դադարի մտածել, թե կարելի է Պաղեստինի տարածք ներխուժել։
Բացի այդ, նա նշել է, որ Պաղեստինի ազգային իշխանությունները ցանկանում են Գազայի հատվածում առանց նախապայմանների մշտական հրադադար տեսնել: