Գինին Աստծո պարգև է. Հռոմի պապ
ԱշխարհՀռոմի Պապը գինին անվանել է «Աստծո պարգև» և հիշել է «բարոյական պատասխանատվության» մասին, գրում է գրում է The Guardian-ը։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում իտալացի գինեգործների հետ մասնավոր հանդիպման ժամանակ ասել է, որ գինին «Աստծո պարգև է» և «իրական ուրախության աղբյուր» իր սպառողների համար։
Ողջունելով հյուրերին՝ նա կատակել է. «Կարծես հարբած պապ լինի»։ Նրա խոսքով՝ «գինին, հողը, գյուղատնտեսական հմտությունները և ձեռնարկատիրական կարողությունները Աստծո պարգևներ են, և Արարիչը դրանք վստահել է մեզ, որովհետև մեր զգայունությամբ և ազնվությամբ մենք դրանք դարձնում ենք ուրախության իրական աղբյուր»:
Պոնտիֆիկոսը նաև հորդորել է գինեգործներին խորհել «բարոյական և էթիկական պարտականությունների» մասին, որոնք իրենցից աշխատանքն են ենթադրում, ինչպես օրինակ՝ հարգանքով վերաբերվել իրենց աշխատողներին և շրջակա միջավայրին՝ միաժամանակ խրախուսելով խմելու առողջ սովորությունները:
Veronafiere-ի նախագահ Ֆեդերիկո Բրիկոլոն ասել է, որ Հռոմի պապի հարգանքի տուրքը գինու նկատմամբ հիշեցնում է, որ խմիչքը սոցիալապես և էկոլոգիապես կայուն տնտեսական համակարգի ավանդույթի խորհրդանիշն է: «Եվ այս ամենըէ հանուն համախմբող հասարակության»,- հավելել է նա։