Պետդումայում հայտարարել են, որ Իլ-76 ինքնաթիռը խոցել է Ուկրաինան
ԱշխարհՈւկրաինական կողմը տեղեկացվել է ուկրաինացի գերիներով Իլ-76 ինքնաթիռի երթուղու մասին, որը խոցվել է Բելգորոդի շրջանի վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Եվգենի Պոպովը, հայտնում են միջազգային ԶԼՄ-ները։
Ինչպես հայտնել ենք, Բելգորոդի շրջանի երկնքում Իլ-76 է խոցվել, որում եղել են Ուկրաինայի զինված ուժերի 65 գերիներ, ինչպես նաև անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող անձ։
Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը հայտարարել է, որ Իլ-76 ինքնաթիռը կարող էր խոցվել 3 Patriot կամ IRIS-T հրթիռներով։