Կրեմլը գնահատել է Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը հավանություն տալու որոշումը
ԱշխարհԹուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և նրա կողմից դաշինքի նոր անդամների հաստատումը պետության ինքնիշխան որոշումն է։ Այսպես է Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը հավանություն տալու որոշումը գնահատել Կրեմլի պաշտոնյա Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Պեսկովը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի անդամները Թուրքիայի դաշնակիցներն են, հետևաբար Անկարան ունի իր պարտավորությունները Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների նկատմամբ։
«Սա Թուրքիայի խորհրդարանի որոշումն է, Թուրքիան թերևս Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է, սա միանգամայն ակնհայտ փաստ է և ունի իր պարտավորությունները, ունի իր բանակցային գործընթացներն այս դաշինքում իր դաշնակիցների հետ, դա Թուրքիայի ինքնիշխան որոշումն է»,- մեկնաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Իր հերթին, ՌԴ Պետդուման ափսոսանք է հայտնել Թուրքիայի որոշման համար։ Թուրքիան ստացավ այն ամենը, ինչ ցանկանում էր, և այդ էլ պատճառով երկրի խորհրդարանը հաստատեց ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը, ասել է պատգամավոր Ալեքսեյ Չեպան։