Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը կայցելի Իրաք
ԲլոգոսֆերաԻրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը ծրագրում է չորեքշաբթի այցելել Իրաք՝ իրաքցի պաշտոնյաների հետ երկկողմ հանդիպումների նպատակով, գրում է Mehr-ը։
Սա Փեզեշկիանի առաջին արտասահմանյան այցն է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում։
Օգոստոսի վերջին Իրաքում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Քազեմ Ալ-Սադեղը հայտնել էր, որ Իրանի նախագահը ծրագրում է այցելել Իրաք՝ Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա Ալ-Սուդանիի հրավերով։
Նա տեղեկացրել էր, որ փոխըմբռնման հուշագրերը, որոնք պետք է ստորագրեին երկու երկրների նախագահները հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռաիսիի ծրագրված այցի ընթացքում, կստորագրվեն Փեզեշկիանի՝ Իրաք կատարելիք այցի ընթացքում։