Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահի» ռազմական ենթակառուցվածքին
ԲլոգոսֆերաԻսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքի օբյեկտին: Գրում է 24news.am-ը։
Նշվում է, որ իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգը որսացել է կասկածելի օդային թիրախ, որը Լիբանանի կողմից թռչել է Իսրայելի հյուսիսում գտնվող Մալկիա բնակավայրի վրայով:
Ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չկան։