Ուկրաինացի դիվանագետին հետ կանչելը կապված է լվացքի մեքենաների հետ. Կոբախիձե
Բլոգոսֆերա
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեկնաբանել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի՝ Վրաստանում երկրի գործերի ժամանակավոր հավատարմատարին հետ կանչելու որոշումը։ Կոբախիձեն պնդում է, որ որոշումը կապված է կենցաղային տեխնիկայի գնման հետ, գրում են միջազգային պարբերականները։
«Մեր տեղեկություններով՝ սա քաղաքական ակտ չէ։ Կոնկրետ ներկայացուցիչը, եթե չեմ սխալվում, որն ունի նաև դիվանագիտական կարգավիճակ, ձեռք է բերել կենցաղային իրեր։ Սա ոչ ադեկվատ համարվեց շարունակվող պատերազմի լույսի ներքո և դարձավ նրան հետ կանչելու պատճառը: Սա մեր ունեցած տեղեկությունն է։ Խոսքը լվացքի մեքենաների մասին է»,- ասել է Վրաստանի վարչապետը։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության նոր ղեկավար Անդրեյ Սիբիգան, ինչպես հայտնել ենք, որոշել է հետ կանչել Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Միխայիլ Խարիշինին։ Այս մասին Սիբիգան գրել է Facebook-ում Ուկրաինայի դեսպանների և գլխավոր հյուպատոսների հետ հանդիպումից հետո՝ նշելով, որ որոշել է դադարեցնել գործերի ժամանակավոր հավատարմատարի երկարաժամկետ գործուղումը Վրաստան՝ «պատերազմող պետության դիվանագիտության իրողությունները իսպառ չհասկանալու պատճառով»։
Սիբիգան այլ մանրամասներ չի հայտնել։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից