Այսօր քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանի բանտարկության 454-րդ օրն է, Նարեկ Մալյանի` 357-րդը. Ռուբեն Մելիքյան
ԲլոգոսֆերաԱյսօր՝ սեպտեմբերի 11-ին, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի բանտարկության 454-րդ օրն է։ Հուսանք՝ վերջինը։ Նրա անազատությունը շարունակվելու է տանը՝ ևս 3 ամիս ժամկետով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Նաև քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի բանտարկության 357-րդ օրն է։ Նրա մեկ տարվա անազատությունն ավարտվելու է 8 օրից։
Գործի բերումով ստիպված եմ լինում շատ ժամանակ անցկացնել «ճաղերի հետևում»՝ տեսակցելով պաշտպանյալներիս։ Ու ամեն անգամ բանտերից դուրս գալիս մի բան եմ մտածում՝ ինչքա՜ն կարևոր են մեր օրերը։ Դրանցից յուրաքանչյուրը։ Մեկ առանձին վերցված օրը։ Առավոտը - միջօրեն - իրիկունը - գիշերը»,- գրել է Մելիքյանը։