Իրանի նախագահը կմեկնի ՌԴ
ԲլոգոսֆերաԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, ՏԱՍՍ-ին հաստատել է ՌԴ-ում դեսպան Քազեմ Ջալալին։
«Հարգարժան պարոն Փեզեշքիանը՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, կմասնակցի Կազանում կայանալիք գագաթնաժողովին»,- ասել է նա՝ մեկնաբանելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերն այն մասին, որ Մոսկվան սպասում է դիվանագիտական ուղիներով Իրանի ղեկավարի՝ գագաթնաժողովին մասնակցության հաստատմանը։
Նյութի աղբյուր՝ 168.am