ՔՊ-ն նախաձեռնող խմբի նիստ է արել Գյումրիում
Բլոգոսֆերա«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երեկ Գյումրիում նախաձեռնող խմբի հերթական նիստ է արել:
Նիստին մասնակցել են Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ՔՊ խմբակցության պատգամավորներ Վաղարշակ Հակոբյանը, Կարեն Սարուխանյանը, Էմմա Պալյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը եւ այլ անդամներ:
Նիստը վարել է Կարեն Սարուխանյանը, ով Գյումրու Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահն է:
Նշենք, որ ԱԺ 2026թ-ի ընտրություններին ընդառաջ՝ ՔՊ-ն արդեն սկսել է կուսակցության մարզային կառույցներն ակտիվացնել, վերափոխումներ անել, ինչպես նաեւ «մաքրել» կուսակցության շարքերը:
ՔՊ-ն նաեւ տարբեր միջոցներով ազատվում է բոլոր ընդդիմադիր համայնքապետերից, մարզպետերից, ովքեր ընտրությունների ժամանակ կարող են իրենց համար խոչընդոտներ առաջացնել: