Ընտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու հիմնարար իրավունքները․ ՄԻՊ Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 1-ին Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված 1254 նամակները հանձնվել են ՀՀ կառավարությանը ԱԳՆ նախկին շենքը կվերակառուցվի ավելի քան 150 մլն դոլար ներդրմամբ Հայաստանում պետական ծառայողների սոցիալական փաթեթները կվերացվեն․ Թորոսյան ՀՀ-ԱՄՆ. անցնում են գործնական քայլերի․ Վրաստանը կանչել է Իրանի դեսպանին. վեճը սրվում է Լևոն Քոչարյան․ «Հանրային հեռարձակողը պետք է լինի իսկապես հանրային, ոչ թե իշխանական» Դմիտրի Գունկոն պաշտոնապես նշանակվել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վերջին 10 օրում 13 կին է սպանվել․ 12-ի դեպքում կասկածվում են ամուսինները Նկատվում է կրծքագեղձի քաղցկեղի վաղ փուլերում հայտնաբերման առաջընթաց. Ավանեսյան ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ 

Փարիզ-2024. բացահայտելով հայ օլիմպիականներին՝ Վահագն Դավթյան. «Օլիմպիական խաղերն իմ վերջնակետը չեն»

Տեսանյութեր

Ֆրանսիայի մայրաքաղաքում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ ԿԳՄՍՆ-ն ներկայացնում է Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին:

Վահագն Դավթյան

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության կրկնակի փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր, 35-ամյա Վահագն Դավթյանը կարիերայում առաջին անգամ կմասնակցի քառամյակի գլխավոր մարզական իրադարձությանը:

-Վահա՛գն, մասնակցելու եք Ձեր առաջին Օլիմպիական խաղերին: Ի՞նչ զգացողություններ ունեք:

-Շատ ուրախ եմ, որ վերջապես կարողացա Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: Շատ լավ եմ տրամադրված: Նախապատրաստական փուլում եմ: Կարծում եմ՝ լավագույն մարզավիճակիս կհասնեմ Ֆրանսիայում կայանալիք երկշաբաթյա ուսումնամարզական հավաքից հետո: Հավաքի ընթացքում մարզումներն անցկացնելու ենք նույն մարզագույքով, ինչ՝ Օլիմպիական խաղերում: Այսինքն` մարզագույքի փոփոխություն չենք ունենա, ինչը կարևոր է: Կարևոր հանգամանք է նաև, որ կգտնվենք հենց Ֆրանսիայում, այսինքն` ժամային գոտու և այլնի փոփոխություն ևս չենք ունենա մրցումներից առաջ:

-Ինչպիսի՞ն էր Փարիզ-2024-ի ուղեգիրը նվաճելու ճանապարհը Ձեզ համար:

-Անկեղծ ասած՝ բարդ: Ուղեգիրը մեկ մրցաշարի կամ մեկ մրցման արդյունքով չեղավ: Այն ձեռք բերեցի աշխարհի գավաթի խաղարկության փուլերի արդյունքով, որոնք մեկնարկել էին տարեսկզբից: 4 փուլերից մեկին էլ չմասնակցեցինք, ինչն ավելի էր բարդացնում մեր գործը, քանի որ բոլոր փուլերը շղթայված էին միմյանց հետ. ՕԽ ուղեգիր նվաճած մարզիկների անունները որոշվելու էր ընդհանուր միավորների հանրագումարով: Տարեսկզբից լարված շրջան ունեցանք՝ մրցումներ, հավաքներ, նորից մրցումներ: Ուրախ եմ, որ կարողացա հասնել իմ առջև դրված նպատակին:

-Դոհայի աշխարհի գավաթի խաղարկությունից հետո վնասվածք ստացաք: Ի՞նչ մարզավիճակում եք, հասցրե՞լ եք լիարժեք վերականգնվել:

-Լիովին չեմ ապաքինվել: Վերականգնողական շրջան անցա Դոհայի աշխարհի գավաթից հետո. այդ շրջանում չէի մարզվում և մարզավիճակս թուլացրի: Արդեն սկսել եմ լիարժեք մարզվել: Կարծում եմ՝ երբ ֆիզիկական մարզավիճակս ավելի լավ մակարդակի հասցնեմ, ցավերս էլ կմեղմանան: 

-Ստեղծված իրավիճակում ի՞նչ խնդիրներ եք դրել ինքներդ Ձեր առջև Փարիզում:

-Բնականաբար, այն մասնակցությունն է գոհացուցիչ և լավ համարվում, որից գոհ են մնում թե՛ մարզիչները, թե՛ մարզիկները: Թե վերջնարդյունքում որ տեղը կզբաղեցնես, մրցումը ցույց կտա: Բայց, առաջին հերթին, կարևոր է՝ դու և քո թիմը ելույթից գոհ լինեք: Բոլոր մրցակիցներիս ծանոթ եմ. միմյանց հետ մրցել ենք աշխարհի և Եվրոպայի առաջնություններում: Օլիմպիական խաղերի վարկանիշը, իհարկե, ավելի բարձր է, բայց պատրաստվում ենք նույն լրջությամբ, ինչ մյուս խոշոր միջազգային մրցումներին: Հուսով եմ՝ ամեն ինչ հաջող կընթանա մեզ համար:

-Օլիմպիական խաղերը բոլոր մարզիկների համար, թերևս, երազանք և կարիերայի գագաթնակետ են: Քրտնաջան աշխատանքի արդյունքում կարողացաք այս տարիքում  նվաճել ՕԽ ուղեգիրը: Այս ընթացքում ի՞նչն է Ձեզ մոտիվացրել ու առաջ մղել:

-Կարիերայիս ոչ մի փուլում չեմ կենտրոնացել տարիքի վրա: Տարիքն այնքան էլ կարևոր չէ. ավելի կարևոր են քո առողջությունն ու մարզավիճակը: Իհարկե, ավելի մեծ տարիքում դժվար է լավ մարզավիճակ պահելը, վնասվածքներն էլ ավելի դժվար են վերականգնվում, բայց տարիքը նաև իր առավելությունն ունի. ավելի փորձառու ես, իսկ այդ փորձը շատ մեծ դեր է խաղում գրանցած արդյունքների հարցում:

-Վահա՛գն, հանդես եք գալիս օղակների վրա: Ինչո՞վ է այն Ձեզ համար սիրելի:

-Իմ լավ արդյունքները հենց այդ գործիքի վրա եմ ցույց տվել, դրանով էլ դարձել է սիրելի: Բոլոր գործիքներն էլ լավն են ու նաև՝ շատ բարդ: 13-14 տարեկանից ֆիզիկապես տարբերվում էի իմ հասակակիցներից, կարողանում էի օղակների վրա խաչ կատարել, ֆիզիկապես ավելի պինդ էի օղակների վրա. այդպես հասկացա, որ իմ առանձնահատկությունները հենց օղակների վրա են ավելի լավ դրսևորվում: Իրականում, դու ինքդ չես որոշում, թե որ գործիքի վրա պետք է հանդես գաս: Օրգանիզմդ է թելադրում ժամանակի ընթացքում:

-Երկար տարիներ է՝ սպորտում եք: Հետաքրքիր է՝ այս ընթացքում, Ձեր կարծիքով, որքանո՞վ է փոխվել պետության և հասարակության վերաբերմունքը մարմնամարզության հանդեպ:

-Բավականին փոխվել է, ինչն առաջին հերթին բխում է արդյունքներից: Երբ պարբերաբար Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցանակակիրներ ենք ունենում, անուններն ավելի շատ են հնչում թե՛ ԶԼՄ-ներում, թե՛ հասարակության տարբեր շերտերում: Հանրությունը սկսում է ավելի շատ ճանաչել մարզիկներին, սիրել սպորտն ու աջակցել, ինչը, հավատացեք, շատ կարևոր է մարզիկի համար: Սպորտի հանդեպ պետության վերաբերմունքում ևս շատ դրական ու մեծ փոփոխություններ է կան: Կարելի է ասել՝ հենց դա էլ բերում է մեծ արդյունքների: Պետական ուշադրությունը, միանշանակ, նպաստելու է սպորտային նվաճումների ավելացմանը, քանի որ մարզիկներն արդեն մտածում են միայն իրենց մարզումների, ոչ թե առօրյա խնդիրների մասին: Շատ տաղանդավոր մարզիկներ ենք ունեցել, որոնք սոցիալական խնդիրների պատճառով թողել են սպորտը, ինչը շատ ցավալի է: Այժմ իրավիճակն անհամեմատ փոխվել Է: Եթե մարզիկը ցույց է տալիս լավ արդյունք և նվաճում է մեդալներ, միանշանակ գնահատված է պետության կողմից:

-2027 թվականին Հայաստանը կընդունի սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Ի՞նչ հեռանկարներ է սա բացում մեզ համար, և հետաքրքիր է նաև՝ որտե՞ղ եք Ձեզ տեսնում այդ ժամանակ:

-Եթե անկեղծ՝ շատ եմ ցանկանում մասնակցել Եվրոպայի այդ առաջնությանը: Միանշանակ, չեմ մտածում, թե Փարիզի Օլիմպիական խաղերն իմ վերջնակետն է լինելու: Մեր երկրում մարմնամարզության զարգացման և առաջընթացի տեսանկյունից Երևանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությունը, անկասկած, շատ մեծ առավելություն կունենա: Հայաստանում նմանօրինակ մրցաշարի անցկացումը երազանք է, որը մի քանի տարի առաջ անհնարին էր թվում: Մեզ հետ այսօր մարզվող երեխաները, որոնք հիմա միայն մեզ են տեսնում, հնարավորություն կունենան տեսնելու համաշխարհային շատ հզոր և անվանի մարզիկների: Ի վերջո, կունենանք նաև մեր նոր մարզադահլիճը, որը ենթակառուցվածքների առումով շատ կարևոր խնդիրներ կլուծի: Միանշանակ, դրական արդյունքները շատ կլինեն:

Բլից հարցեր

-Լեգենդար մարզիկներից ո՞ւմ հետ կուզեիք մեկ ամբողջ օր անցկացնել:

-Հայ բոլոր լեգենդար մարզիկների հետ կուզեի մեկ օր անցկացնել: Կարծում եմ՝ շատերի հետ արդեն իսկ անցկացնում եմ:

-Ամենալավ, արժեքավոր խորհուրդը, որը երբևէ Ձեզ տվել են:

-Կյանքում ամենակարևորը լավ մարդ լինելն է, անկախ նրանից՝ ինչ արդյունքների կհասնես:

-Ձեզ համար ի՞նչն է կյանքում ամենագլխավորը:

-Լինել ազնիվ և մաքուր:

-Ինչի՞ց եք վախենում:

-Վախեր չունեմ: Անհանգստանում եմ ինձ հարազատ մարդկանց համար:

-Ինչի՞ն կամ ո՞ւմ եք հավատում:

-Աստծուն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ընտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու հիմնարար իրավունքները․ ՄԻՊ Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 1-ինՈստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմելԲաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված 1254 նամակները հանձնվել են ՀՀ կառավարությանըԱԳՆ նախկին շենքը կվերակառուցվի ավելի քան 150 մլն դոլար ներդրմամբFlyDubai-ի վիրավոր օդաչուն մեծ քանակությամբ արյուն է կորցրելՀայաստանում պետական ծառայողների սոցիալական փաթեթները կվերացվեն․ ԹորոսյանAFP: Սաուդյան Արաբիան մերժել է իսրայելական ինքնաթիռների կողմից FlyDubai ավիաընկերության ուղևորներին տարհանելու առաջարկըՀՀ-ԱՄՆ. անցնում են գործնական քայլերի․ Վրաստանը կանչել է Իրանի դեսպանին. վեճը սրվում էԼևոն Քոչարյան․ «Հանրային հեռարձակողը պետք է լինի իսկապես հանրային, ոչ թե իշխանական»EFE. Իսպանիայի թագավորը կայցելի միգրացիոն ճգնաժամից տուժած ՍեուտաԴմիտրի Գունկոն պաշտոնապես նշանակվել է «Փյունիկի» գլխավոր մարզիչՎերջին 10 օրում 13 կին է սպանվել․ 12-ի դեպքում կասկածվում են ամուսիններըDie Welt. ԵՄ 13 երկրներ կոչ են արել Եվրահանձնաժողովին վերանայել և պարզեցնել օրենքներըՆկատվում է կրծքագեղձի քաղցկեղի վաղ փուլերում հայտնաբերման առաջընթաց. ԱվանեսյանՊակիստանը հայտնել է Աֆղանստանում իրականացված օդային հարվածների արդյունքում 22 ահաբեկչի ոչնչացման մասինՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչԵթե ամեն ողբերգական օր նշանավորենք, մեր օրացույցը ողբերգություններով լցված կլինի․ ՓաշինյանՎստահ եմ, որ առավել կընդլայնենք երկկողմ համագործակցությունը. Նիկոլ Փաշինյանը՝ Կիպրոսի նախագահինԸնտրակաշառքով վճռվեց ընտրությունների ելքը, բայց պետությունը ոչինչ չձեռնարկեց․ Փաշինյան«Մարդկանց հավատը կարևոր է, բայց նրանց սպասումները պետք է մինչև վերջ տանենք»․ ՓաշինյանԲալահովիտ-Մասիս ճանապարհին նախատեսվում են երթևեկության թեթևացմանն ուղղված ծրագրեր․ Խուդաթյան«ՈՒԵՖԱ-ն կունենա 52 խաղ, որոնց կեսը կանցկացվի Հայաստանում»․ Ժաննա Անդրեասյան«Տան գինը 50 հազարից 100 հազար դոլար է դարձել, մարդիկ կրկնակի հարստացել են»․ ՓաշինյանWP. ԱՄՆ-ն չի բացառում Իրաքին հարվածներ հասցնելը առաքելության ավարտից հետոԱռաջին անգամ իրավունքի պետական գրանցումն իրականացվել է ինքնաշխատ համակարգովՆվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով, մահվան գումար էլ կստանան միայն անապահովները. Արսեն ԹորոսյանՀայաստանում ներդրվելու է գետերի հուների կառավարման և հեղեղումների կանխարգելման որոշումների կայացման համակարգԻրանի դեսպանը Նյու Յորքում Ռուսաստանի հետ բանակցությունները անվանել է «հրաշալի»Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերԿիրանց է այցելել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությունըՌոնալդուն հեռացել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարիցՊետք է արմատախիլ անենք ընտանիքի ներքին հակաիրավական գործերին չխառնվելու վտանգավոր կարծրատիպը. ՆԳ նախարարՊԵԿ-հանրություն երկխոսության հիմքում մաքսային օրենսդրական նախագծերի ներկայացումն ու քննարկումն էրԱՄԷ գլխավոր դատախազը հրամայել է հետաքննություն սկսել FlyDubai ավիաընկերության միջադեպի վերաբերյալՀոկտեմբերի 1-3-ին Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ․ հնարավոր է կարկուտՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երիտասարդի․ առգրավվել է 21 փաթեթ մարիխուանաՆվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով․ մահվան նպաստը կստանան միայն անապահովներըՀոկտեմբերի 1-ն ընտանեկան բռնության դեմ պայքարի օրն էՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՖեյսբուքյան օգտատերերին հրավիրում են ՔԿ․ Հարություն Մանուչարյանի լցակայաններն են փակելԶելենսկու նախագահության օրոք Ուկրաինայի պետական ​​պարտքը աճել է 4,5 անգամՈՒՂԻՂ. Արսեն Թորոսյանը կարեւոր հայտարարություն է անումՊետական քաղաքականության առանցքում ավագ սերնդի սոցիալական և առողջապահական հասանելիությունն է. ԲաղդասարյանԵրևանում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Nissan Rogue»-ը․ վարորդներից մեկը մեկնաբան Արթուր Կիրակոսյանն էYnet. Իսրայելական հետախուզությունը կքննարկի Դուբայում տարհանման թռիչքների մեկնարկըՍևանի ափամերձ տարածքներում 2027-ին առնվազն 150 շենք-շինություն կապամոնտաժվիՄոդին հերոս է անվանել Flydubai-ի չվերթի ժամանակ վիրավորված հնդիկ օդաչուինԷդգար Ղազարյան․ «Ինձ դատում են խոսքի համար». հայտնի է դատի ժամը
Ամենադիտված