Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանի արդարացման դատավճիռը
Քաղաքական
Դատախազությունը կբողոքարկի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին և գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանին արդարացնելու՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռը: Լրատվամիջոցների հարցին ի պատասխան հայտնել են դատախազությունից:
Հիշեցնենք, որ դատավճիռը հրապարակվել է այսօր, Սարգսյանը արդարացվել է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու, Բարսեղ Բեգլարյանը՝ դրդելու, Գևորգ Հարությունյանը՝ օժանդակելու մեղադրանքներում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն