Երբ անհայրենիք ու հայատյաց խմբակը զրկեց մեզ Հայրենիքից, կյանքը վերածվեց անդադար պայքարի․ Մետաքսե Հակոբյան
ՀասարակությունԱրցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․
«Այս անվերջանալի դժնդակ օրերում, երբ անհայրենիք ու հայատյաց մի խմբակ մեզ հաջողեց զրկել Հայրենիքից, բազում հարազատներից ու ընկերներից, երբ մենք դադարեցինք ապրել ու արարել ու կյանքը վերածվեց անդադար պայքարի, մի հույսի շող մնաց՝ արժանապատիվ Հայի տեսակը, որոնցով շրջապատված եմ։ Սիրելի’, հարազա’տ իմ հայրենակիցներ, Աստված ինձ օրհնել է ձեզնով։
Ծննդյանս ողջ օրը մաղթանքների տարափ էր, իսկ գլխավոր մաղթանքը՝ ունենալ Հայրենիք, վերադառնալ Արցախ։ Շնորհակալ եմ, որ դուք կաք, որ մենք կողք կողքի ենք, որ մենք պիտի’ հաջողենք, որ մենք պիտի’ Հայրենիք ունենանք, որ ՊԻՏԻ’ ԱՐՑԱԽ ՎԵՐԱԴԱՌՆԱՆՔ։. ՀԱՅ, ՀԱՅԱՍՏԱՆ, ՀԱՅՐԵՆԻՔ Ու ԱՍՏՎԱԾ…