Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև
ՏեսանյութերՀանրապետության տարածքում հունիսի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, հունիսի 2-ին, 4-ին և 5-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով, 3-5-ը նույնքան կբարձրանա։ Երևանում հունիսի 1-ի երեկոյան, 4-ի և 5-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Հունիսի 2-ին և 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։