Չինաստանի հետ պատերազմը անխուսափելի չէ. Պենտագոնի ղեկավար
ՀրապարակումներԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Սինգապուրում «Շանգրի Լա» պաշտպանական համաժողովում հայտնել է, որ պատերազմը Չինաստանի հետ անխուսափելի չէ՝ չնայած Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լարվածության արագ խորացմանը։ Նա ընդգծել է չինացի գործընկերոջ հետ երկխոսության վերականգնման կարեւորությունը՝ խուսափելու համար «վրիպումներից և թյուրըմբռնումներից», գրում է АР-ը։
«Մենք հասկանում ենք, որ ծովում կամ օդում կարող են տեղի ունենալ բազմաթիվ բաներ։ Բայց մեր նպատակն է համոզվել, որ մենք թույլ չենք տա, որպեսզի իրադարձություններն առանց անհրաժեշտության դուրս գան վերահսկողությունից»,-ասել է Օսթինը։