Նեթանյահուն հնարավոր չի համարել Գազայի հատվածում մշտական հրադադարը, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ոչնչացվել
ՀասարակությունԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայում մշտական հրադադար չի կարող լինել, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ոչնչացվել:
Այս մասին հայտնում է Reuters–ը:
Նշվում է, որ այս հայտարարությամբ Նեթանյահուն կասկածի է տակ է դնում հրադադարի առաջարկի առանցքային մասը, որն ըստ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Իսրայելն է արել:
Բայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելն առաջարկել է գործարք կնքել, որը ներառում է նախնական վեցշաբաթյա զինադադար՝ իսրայելական ուժերի մասնակի դուրսբերմամբ և որոշ պատանդների ազատմամբ:
Այնուամենայնիվ, հունիսի 1–ին Նեթանյահուն հայտարարել է, որ ցանկացած գաղափար, թե Իսրայելը կհամաձայնի մշտական հրադադարի ՝ նախքան ՀԱՄԱՍ–ի ռազմական և կառավարման կարողությունների ոչնչացումը, հաջողելու շանս չունի: