30 միլիոն դրամ՝ Ազգային ժողովի այգին միշտ ջրած պահելու համար
ՔաղաքականՊետական բյուջեից 30 միլիոն դրամ կհատկացվի Ազզային ժողովի բակի ոռոգման հարցերը կարգավորելու նպատակով։ ՀՀ Ազգային ժողովի շենքը, որը գրանցված է՝ որպես պատմամշակութային արժեք հուշարձան, ունի այգի և կանաչապատ տարածք:
Այգու ծառերի և տարածքի ընթացիկ պահպանման համար անհրաժեշտ է ապահովել ոռոգման ջրով, ինչի համար Ազգային ժողովի աշխատակազմը կազմակերպել է տարածքի ոռոգման նպատակով հորատանցքի հորատման աշխատանքների գնման մրցույթ։
Արդյունքում՝ «Վարուխ» ՍՊԸ-ի հետ Ազգային ժողովի աշխատակազմը կնքել է պայմանագիր՝ 30 միլիոն 800.0 հազար դրամ արժեքով։