Վենսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց է «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը Հայտնի է դարձել Գյումրուց Մոսկվա թռչող ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառը Դեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանության քայլերը հակասում են Մոսկվայի մասին Երևանի հայտարարություններին․ ՌԴ ԱԳՆ Ընդդիմությունը վերջին նիստերին չի եկել, մենք մերոնցով նստել, նախագծեր ենք քննարկել, բան չի փոխվելու (տեսանյութ) Ազատությունից զրկված անձանց հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ․ ՄԻՊ Միայն փողոցային պայքարով և ԱԺ կեղծված ընտրությունները չընդունելով հնարավոր է փրկել հայրենիքը. Սուրենյանց Կալանավորել են Դավիթ Ղազինյանի սանիկին Փաստորեն անարդարությունը միավորում է մարդկանց. սա կոնսոլիդացիայի նոր ձև է․ Արման Աբովյան Որտեղ է հայտնաբերվել ջրահեղձ եղած երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը 

Կարևորը՝ իրենք կուշտ լինեն

Իշխանությունների համար, ամեն ինչից զատ, կարևորը՝ իրենք կուշտ լինեն։ Սա դարձրել են պետական քաղաքականություն։ Ասում են՝ պետությունը պատմական արդարությունն առաջ տանելու համար չէ, լավ ապրելու համար է։

Թե ինչի՞ հաշվին պիտի լինի լավ ապրելը, իրենց համար բացարձակ կարևոր չէ։

Ազգային արժեքները հակադրել են լավ ապրելուն։ Լավ ապրելու համար կործանեցին Արցախը։ Պատրաստ են կատարել թշնամու բոլոր պահանջները, հանձնել երկրի տարածքները, հրաժարվել ազգային արժեքներից, միայն թե իրենք լավ ապրեն։

Իշխանության գալուց հետո իրենք իսկապես սկսել են լավ ապրել։ Դատարկ գրպաններով եկան իշխանության, մի քանի տարում թանկարժեք տների ու մեքենաների տեր են դարձել, հարստացել են, միլիոններ են կուտակել, անհայտ ծագման աղբյուրներից նվիրատվություններ են ստանում, իրենց ճոխություններ են թույլ տալիս, բարձրարժեք հյուրանոցներում ու ռեստորաններում են անցկացնում կյանքն ու հանգիստը, բրենդային խանութներից են օգտվում։ Այն դեպքում, երբ մինչև իշխանության գալն անգամ մի բաժակ սուրճի փող չունեին, ապառիկով հազիվ էին կարողանում հեռուստացույց ու փոշեկուլ գնել։

Իրենց կյանքը միանշանակ բարելավել են, բայց որ շատերն անգամ հացի փող չունեն, աչքներին չի երևում։

Ազգային ժողովում այս օրերին անցած տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվությունն է քննարկվում։ Նիկոլ Փաշինյանը թվեր է բերում, տնտեսական բարձր աճերից, բյուջեի եկամուտների ու աշխատավարձերի շեշտակի ավելացումներից, հազարավոր, տասնյակ-հազարավոր աշխատատեղերի ստեղծումից է խոսում։ Բայց չի խոսում այն մասին, թե այդ «հսկայական» աճերն ինչպես են փոխել հասարակ մարդկանց կյանքը։

Փաստն այն է, որ Հայաստանում հարյուր-հազարավոր մարդիկ շարունակում են ապրել աղքատության մեջ։

Եթե այդքան տնտեսական աճեր են եղել, բյուջեի եկամուտներն են այդքան ավելացել, այդքան աշխատատեղեր են ստեղծվել, աշխատավարձերն են բարձրացել, ինչո՞ւ այդ մարդիկ դուրս չեն եկել աղքատությունից։

Ամենաթարմ տվյալներով, Հայաստանում 830 հազարից ավելի մարդ աղքատ է։

Բնակչության յուրաքանչյուր չորսից մեկն աղքատ է։ Գրեթե կեսն ունի աղքատության վերին գծից ցածր եկամուտներ։

Ծայրահեղ աղքատները 40 հազարից ավելին են, չնայած խոստացել էին ընդհանրապես վերացնել։

Սա է իշխանությունների արձանագրած տնտեսական «հաջողությունների», բարձր աճերի, բյուջեի եկամուտների ու աշխատավարձերի ավելացումների արտահայտությունը։

Ո՞ւմ են պետք այսպիսի աճերը, երբ հասարակության մի հսկայական հատված շարունակում է աղքատ լինել։

Պաշտոնական տվյալներն են փաստում, որ սոցիալական իրավիճակը Հայաստանում գրեթե չի փոխվել։ Տնտեսական աճ եղել է, չի եղել, բյուջեի եկամուտներն ավելացել են, չեն ավելացել, աշխատավարձերը բարձրացել են, թե չեն բարձրացել, ոչ մի նշանակություն չունի. դա շատերի կյանքում ոչինչ չի փոխել։ Փոխվել է, բայց միայն իրենց կյանքը։

Բնակչության 24,8 տոկոսը, հրապարակված վերջին տվյալներով, աղքատ է։

Այն պարագայում, երբ 2018թ. աղքատ էր 23,5 տոկոսը։

2018թ. Հայաստանում աղքատ էր 792 հազար, 2022թ. աղքատ է եղել ավելի քան 830 հազար մարդ։ Ճիշտ է, 2019թ. աղքատության գնահատման չափանիշները փոխեցին, բայց նույնիսկ դրանով հանդերձ,  աղքատության պատկերը մեր երկրում շատ չի փոխվել։

Նոր չափանիշներով, սկսած 2019թ. մինչև 2022թ., Հայաստանում աղքատությունը կրճատվել է ընդամենը 1,6 տոկոսային կետով։ Միջին տարեկան 0,4 տոկոսային կետով։

Այն դեպքում, երբ միայն 2017թ. կրճատվել էր 3,7 տոկոսային կետով՝ 2,1 տոկոսային կետով ավելի շատ, քան վերջին չորս տարիների ընթացքում։

Հիմա համեմատեք, թե այդքան տնտեսական աճերից ու բյուջեի եկամուտների ավելացումից, աշխատատեղերի ստեղծումից ու աշխատավարձերի բարձրացումներից հետո ինչ «առաջընթաց» են գրանցել աղքատության կրճատման առումով։

Վերջին տարիներին աղքատության մակարդակը մեր երկրում գրեթե չի փոխվել, չնայած բյուջեի եկամուտները, ինչպես սիրում են կրկնել, միլիարդներով ավելացել են։ Եթե ավելացել են, ո՞ւր են գնացել այդ գումարները, ո՞ւմ գրպաններն են լցվել։ Բնականաբար, իրենց ու յուրայինների։

Դրանում բոլորովին էլ բարդ չէ համոզվել։ Հարկավոր է ընդամենը հաշվել, թե այս ընթացքում ինչքանո՞վ են բարձրացրել իրենց աշխատավարձերը, ինչքանո՞վ՝ բնակչության սոցիալական անապահով հատվածի կամ ցածր եկամուտներ ունեցող քաղաքացիների աշխատավարձերը։

Իրենց աշխատավարձերը կրկնապատկել-եռապատկել են, իսկ բնակչության անապահով հատվածի սոցիալական վճարներն ավելացել են ընդամենը մի քանի հազարով։

Իրենց աշխատավարձերը հարյուր-հազարավոր դրամներով են ավելացրել, իսկ ցածր եկամուտներ ունեցողներինը՝ ընդամենը մի քանի հազար դրամով։ Դրանից դուրս դեռ մեծ պարգևավճարներ են ստացել, այլ եկամուտներ են ստացել։

Հպարտանում են, որ իրենց իշխանության տարիներին 36-37 հազար մարդ օգտվել է հիփոթեքով բնակարանի գնման եկամտային հարկի հետվերադարձի ծրագրից։ Մեկը հարցնի՝ ովքե՞ր են այդ ծրագրի շահառուները. գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր բարձր աշխատավարձեր են ստանում ու հնարավորություն ունեն օգտվել այդ ծրագրից, պետության հաշվին հիփոթեքով բնակարան գնել ու հետ ստանալ վճարված եկամտային հարկի գումարները։ Սա էլ աշխատավարձի այն թաքնված բարձրացումն է, որը ոչ մի տեղ չի երևում։

Իսկ մարդիկ, ովքեր ցածր եկամուտներ են ստանում, անմասն են այդ ծրագրից, հնարավորություն չունեն օգտվել։

Այսպես են բաշխել տնտեսության աճի արդյունքները։ Իրենց եկամուտները կրկնապատկել, գուցե եռապատկել, քառապատկել ու տասնապատկել են, իսկ հարյուր-հազարավոր մարդիկ շարունակում են ապրել աղքատության մեջ։

Սոցիալական բևեռացումն են խորացրել։

Սա է այս իշխանությունների իրականացրած սոցիալական արդարությունը, երբ իրենք հարստանում են, իսկ հասարակության մի ստվար հատված հազիվ գոյություն է պահպանում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հնդկաստանում ուսումնական կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվելՎենսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց էՀրդեհ՝ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բնակարանում, 8 քաղաքացու տարհանել են. ՆԳՆՉինաստանի էներգետիկ քաղաքականությունը օրինակ են բերում իրանական ճգնաժամից տուժած երկրների համարԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էՎաղը կգումարվի Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 5-րդ նիստը. հայտնի է օրակարգը«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըՕմսկ մեկնող չվերթում ուղևորի մահվան դեպքով ստուգում է սկսվելԱվշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքըԲըրնհեմը հայտարարել է Լեյբորիստական ​​կուսակցության ղեկավարի պաշտոնի համար պայքարելու մտադրության մասինՀայտնի է դարձել Գյումրուց Մոսկվա թռչող ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառըԳիտնականները հայտնաբերել են առանց դեղերի հոդերի վերականգնումն արագացնելու հնարավոր միջոցԴեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանության քայլերը հակասում են Մոսկվայի մասին Երևանի հայտարարություններին․ ՌԴ ԱԳՆԸնդդիմությունը վերջին նիստերին չի եկել, մենք մերոնցով նստել, նախագծեր ենք քննարկել, բան չի փոխվելու (տեսանյութ) ISNA. Իրանի փոխարտգործնախարարը կգլխավորի ԱՄՆ-ի հետ բանակցությունների փորձագիտական ​​​​խումբըԱզատությունից զրկված անձանց հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ․ ՄԻՊՄիայն փողոցային պայքարով և ԱԺ կեղծված ընտրությունները չընդունելով հնարավոր է փրկել հայրենիքը. Սուրենյանց Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել ՀնդկաստանինԿալանավորել են Դավիթ Ղազինյանի սանիկին Փաստորեն անարդարությունը միավորում է մարդկանց. սա կոնսոլիդացիայի նոր ձև է․ Արման ԱբովյանԼիբանանը հաստատել է Իսրայելի հետ հրադադարի պահպանմանը հետևող մարմնի ստեղծումըՈրտեղ է հայտնաբերվել ջրահեղձ եղած երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ ապացույց է պահանջելԴմիտրիևը հայտարարել է, որ Մերցը կարող է հեռանալ պաշտոնից Սթարմերից հետոԵվրոյի փոխարժեքը ռուբլու նկատմամբ հասել է հունիսի սկզբից ի վեր ամենաբարձր մակարդակինՊակիստանի վարչապետը դրական է գնահատել Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Գյումրից Մոսկվա մեկնող ուղևորատար ինքնաթիռը վայրէջք է կատարել ԴաղստանումՀայտնաբերվել է որոնվող 13-ամյա աղջնակի մարմինըԲացահայտվել է չինական շարժիչների գերտաքացման հնարավոր հիմնական պատճառըԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԱրարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԻրանը մեծացրել է Հորմուզի նեղուցով նավթի արտահանումըԻրենք են մեզանից ավելի կախվածության մեջ հայտնվում . Մեդիափորձագետը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի մատակարարման համաձայնագրի մասին (Տեսանյութ)Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանԻրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիան ԱՄՆ-ի հետ 18 ժամ տևած բանակցություններից հետոԳրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է «2026 Chicago Summer Open» դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել ՄախաչկալայումԵվրոպան խոստովանել է, որ չի կարող պատերազմել առանց Միացյալ ՆահանգներիՍթարմերը կմնա վարչապետի պաշտոնում մինչև իրավահաջորդի ընտրությունըԿապադովկիա․ ժայռային քաղաքների և ստորգետնյա թունելների աշխարհը Շենգավիթ վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի Politico. ԵՄ աջակցությունը միգրանտների կենտրոններին Ֆրանսիային անակնկալի է բերելԳյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել և սկսել է վայրէջք կատարելՀզոր արեգակնային բռնկումներ են տեղի ունեցել․ ինչ է սպասվում Ավետ Ավետիսյան փողոցը նախատեսվում է բացել առաջիկա երկու օրում Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացըՇվեյցարիայի ԱԳՆ․ Բյուրգենշտոկում ԱՄՆ-Իրան բանակցությունները շարունակվել են ամբողջ գիշերՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Ամենադիտված