Մալդիվներն արգելել են Իսրայելի քաղաքացիների մուտքը երկիր
ԻրավունքՄալդիվների նախագահ Մուհամեդ Մուիզուի վարչակազմը երկրի նախարարների կաբինետի առաջարկության համաձայն, հայտարարել է Իսրայելի քաղաքացիների մուտքը երկիր արգելելու մասին, հայտնում է Al Jazeera-ն։
Հայտարարության մեջ նշվում է նաև «պաղեստինցիների կարիքների գնահատման համար հատուկ բանագնաց» նշանակելու և պաղեստինցի փախստականների հարցերով ՄԱԿ-ի UNRWA գործակալության աջակցության համար դրամահավաքի արշավի մասին:
UNRWA-ն դարձավ իսրայելական արշավի թիրախը՝ ստանալով «ահաբեկչական կազմակերպություն» խարանը․ այս տարվա սկզբին Իսրայելը կազմակերպությանը մեղադրեց հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի գլխավորած հարձակումներին մեղսակցության մեջ, ինչը հանգեցրեց նրան, որ արևմտյան շատ դոնոր երկրներ դադարեցրին նրա ֆինանսավորումը:
Ֆրանսիացի պաշտոնյայի կողմից իրականացված հետագա հետաքննությունը պարզեց, որ Իսրայելը բավարար ապացույցներ չի ներկայացրել իր պնդումները հաստատելու համար, և գործակալության ֆինանսավորումն այդ ժամանակվանից ի վեր հիմնականում վերսկսվել է: