Սրբազան շարժումն է որոշում նիկոլի ու նրա կնոջ տեղաշարժը և անելիքները․ Հենրիխ Դանիելյան
ՔաղաքականՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Շատ խոսուն է երկիրը զավթած «կառավարչի» վիճակը։
Երբ Սրբազան շարժման առաջնորդը մեղադրում է նիկոլին , որ նա այլևս ժողովրդավար չէ և առաջ հեծանիվով էր ման գալիս , իսկ հիմա թաքնվում է հարյուրավոր ոստիկանների ետևում, այս անմեղսունակը, ով խոսում է շարժման մարած լինելուց, այսօր հեծանիվով լայվ է մտնում, այդ արարքով, ապացուցելով, որ ինքն արդարանում է Սրբազանի առաջ։
Սրբազան շարժումն է որոշում նիկոլի ու նրա կնոջ տեղաշարժը և անելիքները։
Սրբազան շարժումն է որոշում նիկոլի նախարարների և պատգամավորների տարբեր շենքերից դուրս գալու և մուտք գործելու ժամերը։
Սրբազան շարժումն է որոշում թե նիկոլը ինչքան մնա կառավարության շենքում ու երբ ճողոպրի այդ շենքից։
Սա, ավելի քան, խոսում է այն մասին, որ նիկոլը պարզապես ձեռքերը բարձրացրել է և հանձնվում է իր կապիտուլյանտական ոճով։
Այլևս պետք է փաստել մեկ բան, որ վարչապետի պաշտոնը զավթած անձնավորությունը անդառնալի քաղաքական հոգևարքի մեջ է»։