Դադարեցնել Վահագն Չախալյանի հանդեպ քաղաքական հետապնդումները
ՀրապարակումներՀունիսի 7-ին, ժամը՝ 12:00-ին Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության անդամներն ու համակիրները հավաքվելու են Քննչական կոմիտեի մոտ (հասցե՝ Մամիկոնյանց 46/5) եւ պահանջեն ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանից՝ դադարեցնել «Կամք»-ի հիմնադիր Վահագն Չախալյանի հանդեպ քաղաքական հետապնդումները։ Եվ ընդհանրապես դադարեցնել բոլոր քաղաքական հետապնդումները: Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության պաշտոնական էջից:
Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ՝ Վ. Չախալյանի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ երկու ամսյա տնային կալանք՝ կառավարության դիմաց «Կամք»-ականների դեմ մի ՔՊ-ականի կողմից կազմակերպված սադրանքից հետո: