Շանթ Սարգսյանը 5-րդն է «Aktobe open»-ում
ՏեսանյութերՀայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտեցին ելույթները «Aktobe open»-ի` Վլադիմիր Դվորկովիչի հուշամրցաշարում:
9 հնարավորից հավաքելով 6,5 միավոր, Շանթ Սարգսյանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: 6 միավորով Մանուէլ Պետրոսյանը 9-րդն է: Մրցաշարի հաղթողը 7,5 միավորով Իրանի ներկայացուցիչ Պարհամ Մաղսուդլուն է:
«Aktobe open»-ի` Վլադիմիր Դվորկովիչի հուշամրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար: «Aktobe open»-ին մասնակցում է 90 շախմատիստ՝ աշխարհի 22 երկրից: