Երևանում հրդեհվել է հայտնի տիկտոկեր «Լևոն Արքա»-ին պատկանող «Renault logan» մակնիշի ավտոմեքենան
Այսօր՝ հունիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լվովյան փողոցի թիվ 16 շենքի բակում ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր են ժամանել ՓԾ Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝գրում է shamshyan.com կայքը։
Հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:
Կայքի տեղեկություններով՝ տուժած Լ. Մինասյանը հանրությանը հայտնի տիկտոկեր է, ում ավելի շատ կոչում են «Լևոն Արքա»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու