Շարունակվում է Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիների պղծման գործընթաց
ՏեսանյութերԱրցախի մշակութային ժառանգություն մշտադիտարկում ծրագրի գիտաշխատող, «Բնօրրան» պատմամշակութային ՀԿ փորձագետ Արմինե Տիգրանյանը ահազանգում է․
«Լեհական մամուլը շարունակում է ակտիվ լուսաբանել Վարշավայում Ադրբեջանի հակահայ ցուցահանդեսը, որով փորձում են հայկական եկեղեցիները որպես աղվանական ներկայացնել։
Այս անգամ «Լեռնային Ղարաբաղ. հայերին բռնի կերպով հեռացրել են իրենց տներից,իսկ հիմա մշակույթն է վտանգի տակ» վերնագրով իմ հոդվածը ներկայացրել է Wakcji24 լրատվականը։
Հոդվածը լեհերեն է, և շատ կարեւոր է ճշմարտության տարածումը ամբողջ աշխարհում, որպեսզի ադրբեջանական քարոզչությունը հնարավորություն չունենա արմատներ գցել։
Այս օրերին Վարշավայում շարունակվում է Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիների պղծման գործընթացը»: