Եվս մեկ ամիս 50 տոկոս բոնուսային բաղադրիչով կարող են մարել թե՛ հարկադիր կատարման փուլում գտնվող, թե՛ չգտնվող պարտավորությունները
ՔաղաքականՔաղաքացիները շարունակում են օգտվել ՆԳՆ օրենսդրական բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի բաղադրիչներից։ Արդեն երկու ամիս է՝ նրանք իրացնում են մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունները 50 տոկոս նվազ կիրառման բոնուսային բաղադրիչով մարելու հնարավորությունը։
Հարկադիր կատարման փուլում չգտնվող պարտավորությունների մասով 50 տոկոս բոնուսային բաղադրիչից օգտվելու արդյունքում 99 996 քաղաքացի 243 683 տուգանքի որոշումներով մարել է պարտավորությունները. պետական բյուջե մուտքագրվել է 1 023 352 047.9 դրամ: Ինչ վերաբերում է հարկադիր կատարման փուլում գտնվող պարտավորություններին, ապա բոնուսային բաղադրիչից օգտվելու արդյունքում կարճված 134 360 կատարողական վարույթով բռնագանձվել է 596 093 151 դրամ:
Հիշեցնենք, որ մինչև հուլիսի 5-ը 50 տոկոս բոնուսային բաղադրիչով կարող են մարել թե՛ հարկադիր կատարման փուլում գտնվող, թե՛ չգտնվող պարտավորությունները։