Հայաստանը և Վրաստանը միասնական հայտով կդիմեն երիտասարդների 2029 թվականի ԱԱ-ն հյուրընկալելու համար
ՀրապարակումներՀայաստանը և Վրաստանը միասնական հայտով կդիմեն ՖԻՖԱ` ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդների առաջնությունը հյուրընկալելու համար, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին:
Ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները լրագրողների հետ հանդիպման ժամանակ փոխանակվեցին նաև հավաքականների շապիկներով:
ՈՒԵՖԱ-ն հաստատել է աջակցությունը Հայաստանի և Վրաստանի միասնական հայտին։