Դիահերձարան ուղարկված կինը վերակենդանացել է
ՀասարակությունԱՄՆ-ում մահացած համարվող կնոջը տեղափոխել են դիահերձարան, և նա հանկարծակի վերակենդանացել է, հայտնում է NBC News-ը։
Նեբրասկայի 74-ամյա բնակչուհի Կոնստանս Գլանզը մահացած էր համարվում այն բանից հետո, երբ ծերանոցի բուժքույրերը նկատել են, որ նա չի շնչում: Գլանցի վիճակը ծանր է գնահատվել, և բուժանձնակազմը նրան պալիատիվ աջակցություն է ցուցաբերել։ Երբ հունիսի 3-ի առավոտյան նրա կենսական նշանները դադարել են, որոշվել է նրան ուղարկել դիահերձարան։
Սակայն Գլանզին տեղափոխելուց մի քանի ժամ անց դիահերձարանի աշխատակիցը նկատել է, որ կինը շնչում է։ Նա շտապ հոսպիտալացվել է, դեպքի մասին տեղեկացվել է նաև նրա ընտանիքը։
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, և դեռևս հայտնի չէ, թե արդյոք արձանագրություններ են խախտվել։ Չի հաղորդվում նաև, թե կոնկրետ ինչով է հիվանդ կինը։