Իսրայելը պատրաստվում է Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» դեմ ցամաքային գործողության
ՀրապարակումներԻսրայելը պատրաստվում է Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» դեմ ցամաքային գործողության, հայտարարել է Իսրայեի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, փոխանցում է Al Jazeera-ն։
Աղբյուրը նշում է․ «Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի դաշնակից լիբանանյան զինված խմբավորման միջև ռազմական գործողությունները վերջին շաբաթվա ընթացքում ուժեղացել են, Իսրայելն ավելի ու ավելի է խորանում Լիբանանի տարածք, ինչը մտավախություն է առաջացնում, որ մինչև ատամները զինված հակառակորդների միջև կարող է բռնկվել էլ ավելի լայնածավալ հակամարտություն:․
«Մենք պատրաստ ենք շատ ինտենսիվ գործողության» - ասել է Նեթանյահուն։
Նշենք, որ վերջին շաբաթներին Իսրայելն ակտիվացրել է Լիբանանում հարձակումները: