ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումներում տեղադրվել են POS տերմինալներ
ԱՄՆՆերքին գործերի նախարարության բարեփոխումների շրջանակում մեկնարկած թվայնացման գործընթացի արդյունքում արդեն երկու ամիս է՝ Երևանի և մարզային հաշվառման-քննական ստորաբաժանումներում ցանկացած գործարք կատարելիս քաղաքացիները վճարումը կարող են կատարել տեղում՝ գործարքը կատարող աշխատակցի մոտ։ ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումներում տեղադրվել են POS տերմինալներ, որոնցով անկանխիկ վճարում կատարելը խնայում է և՛ քաղաքացու, և՛ գործարքը կատարող աշխատակցի ժամանակը։
Բացի այդ, անկանխիկ վճարում կատարելու դեպքում էապես նվազում է միջնորդավճարը։ Ավելորդ հերթերից խուսափելու և հնարավորինս արագ սպասարկվելու նպատակով Ներքին գործերի նախարարությունը հորդորում է Երևանի և մարզերի հաշվառման-քննական ստորաբաժանումներում սպասարկվելիս վճարումը կատարել POS տերմինալներով՝ քարտային տարբերակով կամ բջջային հավելվածների միջոցով։