Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրը
ՏեսանյութերԱյսօր ծնվել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրը, ում ծնողները կրկին Գևորգ են անվանել՝ Գևորգ Գրիգորի Ջավախյան կրտսեր։
Ամիսներ առաջ բժիշկ, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Անուշ Աբրահամյանը հայտնել էր. «Տիկին Նարինես դեռ չի ցանկանում կադրում երևալ, բայց մի քանի ամսից, երբ ձագուկը ծնվի, ամպայման կնկարվենք։ Մենք պայքարեցինք, շատ դժվարությունների միջով անցանք, հղիությունը կրում է փոխնակ մայրը»։
Ջավախյանի քույրը՝ Սեդան, Facebook-ի իր էջում գրել է. «Գևորգ Գրիգորի Ջավախյան կրտսեր...
Ծնվեեեեեց….ու ինձ էլի կասեն քուրիկ...
Մա՛մ ջան, պապ ջան…մերսի, մերսի, մերսի….4 տարի օր ու գիշեր սպասել եմ էս օրվան Գև…»: