Կադաստրի քարտեզը համապատասխանո՞ւմ է Ալմա Աթայի հռչակագրով ՀՀ տարածքին. իշխանությունը չգիտի
Քաղաքական
ՀՀ իշխանությունները չգիտեն` արդյոք ՀՀ կադաստրի պետական կոմիտեի քարտեզը համապատասխանում է Ալմա Աթայի հռչակագրով ֆիքսված ՀՀ տարածքին, գրում է «Sputnik Արմենիան»:
Իրավիճակը հասկանալու համար մենք նախ հարցում ուղարկեցինք Ադրբեջանի հետ սահմանազատման հարցերով հանձնաժողովը ղեկավարող ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ։ Մեզ հորդորեցին հարցերն ուղարկել Կադաստրի պետական կոմիտե, սակայն այնտեղ էլ պատասխան չստացանք։
«Այդ հարցադրումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը դուրս է Կադաստրի կոմիտեի իրավասություններից»,- պատասխանեցին կոմիտեից։
Հարցին, թե որ քարտեզների հիման վրա է կազմվել Կադաստրի էլեկտրոնային քարտեզը, մասնավորապես սահմանային հատվածների դեպքում, տեղեկացանք, որ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ տարածքում 1998-2005 թվականների ընթացքում իրականացվել են կադաստրային քարտեզագրման աշխատանքներ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը