Ծեծկռտուք՝ Օշականում․ 36-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, կասկածյալները հայր ու 2 որդիներն են ԱՄՆ հետախուզության գաղտնի ցանցը խափանվել է Մի քայլ առաջ ընկնեմ, ասեմ՝ մենք հաղթելու ենք․ Դավիթ Համբարձումյանի հայր ԱՄՆ-ը Իրանի դեմ ժամկետանց զինամթերք է կիրառել․ Հունգ Կաո Քվեարկություն պլանավորված չէր, դրա համար ընդմիջում վերցրինք. Աբրահամյան Լոնդոնի պատժամիջոցներին Իսրայելը պատասխան է խոստանում Բյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպք Ռուբինյանը շարունակում է նսեմացնել Փաշինյանին. Ղազարյան Իրան–ԱՄՆ նոր հարվածներ․ Բահրեյնից մինչև Քեշմ ՔՊ–ում մի մասը Ավինյանի կողմից է, մյուս մասը՝ Աննա Հակոբյանի. Կադրային ջարդ` Կառավարությունում Ակադեմիական քաղաքում կկառուցվի ուսանողական կացարան՝ 3600 ուսանողի համար․ ԿԳՄՍՆ Իշխանությունները ստում են՝ ստելու համար. իրենք Սահմանադրություն փոխելու համար ձայն չեն ստացել. Քոչարյան 

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի փակման արարողությանը

Հասարակություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է «Հասանելի Համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) ծրագրի փակման արարողությանը։ Ծրագիրն ուղղված է եղել Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի բարելավմանը։ Շնորհավորելով ծրագրի արդյունավետ իրականացման համար՝ նախարար Մկրտչյանն իր ելույթում ընդգծել է միջազգային գործընկերների հետ համագործակցության կարևորությունը՝ համակարգի զարգացման, ինչպես նաև սոցիալական աշխատողների մասնագիտական կարողությունների զարգացման գործում։  «Մեզ համար կարևոր է համակարգում տեսնել բանիմաց, իրենց մասնագիտական պարտականություններին քաջատեղյակ, պրոֆեսիոնալ սոցիալական աշխատողների, ովքեր պատրաստ են կյանքի դժվարին իրավիճակներում լսել մարդկանց, նրանց կողքին լինել և, ըստ անհրաժեշտության, ցույց տալ հասցեական, օպերատիվ ու կազմակերպված արձագանք՝ լուծում պահանջող խնդիրներին։

Մեր նախարարությունը շարունակելու է սոցիալական աշխատանքի կայացման գործը ու ջանքեր է գործադրելու սոցիալական աշխատանքի շարունակական պրոֆեսիոնալիզացիայի ինստիտուցիոնալ գործիքներ ներդնելու նպատակով»,- նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։  «Հաճախ խոցելի իրավիճակում հայտնված մարդիկ անտեսված են, և հենց այստեղ է, որ կարևոր դեր ունեն համայնքի սոցիալական աշխատողները: Նրանց դերն է բացահայտել, գտնել և ծառայել այն մարդկանց, ովքեր գտնվում են մոռացության վտանգի տակ: Հատկանշական է սոցիալական աշխատողների նվիրված ծառայությունը COVID-ի ժամանակ և վերջերս՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հոսքի հետ կապված»,- միջոցառման ընթացքում իր բացման խոսքում ասաց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն։          

 «Այսօր ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել CLASS ծրագրում ներգրավված մեր բոլոր գործընկերներին։ Համագործակցությունը նույնպես սոցիալական ծառայության օրինակ է։ Այս ծրագրի հաջողությունը մեծապես պայմանավորված է Ազգային և տեղական մակարդակներում գործընկերների գերազանց համագործակցությամբ։ Իմ շնորհակալությունն եմ հայտնում նաև ԱՄՆ ՄԶԳ-ին՝ մեր երկրում ընթացող բարեփոխումներին մշտապես աջակցեու համար»,- իր բացման խոսքում նշեց Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության ծրագրերի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը։ Ծրագիրն իրականացվել է Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության կողմից՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ։ 2017 թվականին ԱՄՆ ՄԶԳ-ն նախաձեռնեց «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը՝ համագործակցելով Վորլդ Վիժն Հայաստանի, Մանկական զարգացման հիմնադրամի, Կանանց աջակցության կենտրոնի և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի հետ:

Ծրագրի հիմնական ձեռքբերումներն են՝  CLASS-ը առանցքային դեր խաղաց Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգի ուժեղացման գործում: CLASS-ը զգալիորեն բարելավեց անապահով ընտանիքների կյանքը Հայաստանի բոլոր 10 մարզերում և Երևանում: CLASS-ի շրջանակում բարելավվեց դեպքի վարման պրակտիկան՝ ապահովելով ավելի լավ աջակցություն առավել խոցելի երեխաների և ընտանիքների համար: CLASS-ը հզորացրեց աղքատության մեջ ապրող ընտանիքներին՝ խթանելով նրանց դիմակայունությունը: CLASS-ը կարևոր աջակցություն ցուցաբերեց հակամարտությունից տուժած կանանց սոցիալ-հոգեբանական վերականգնման և նրանց դիմակայունության ամրապնդման համար: CLASS-ը կայուն համագործակցություն հաստատեց Երևանի պետական ​​համալսարանի, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի հետ՝ սոցիալական աշխատողների վերապատրաստման համապարփակ ուսումնական պլան մշակելու համար: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծեծկռտուք՝ Օշականում․ 36-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, կասկածյալները հայր ու 2 որդիներն ենԱՄՆ հետախուզության գաղտնի ցանցը խափանվել էՌուբիո. ԱՄՆ-ը քննարկում է Թրամփ-Կիմ Չեն Ըն հանդիպումը Մի քայլ առաջ ընկնեմ, ասեմ՝ մենք հաղթելու ենք․ Դավիթ Համբարձումյանի հայրԱՄՆ-ը Իրանի դեմ ժամկետանց զինամթերք է կիրառել․ Հունգ ԿաոՊուտինը և Սի Ծինփինը շարունակել են բանակցությունները աշխատանքային նախաճաշի շուրջ Քվեարկություն պլանավորված չէր, դրա համար ընդմիջում վերցրինք. ԱբրահամյանԼոնդոնի պատժամիջոցներին Իսրայելը պատասխան է խոստանումԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքՌուբինյանը շարունակում է նսեմացնել Փաշինյանին. ՂազարյանԻրան–ԱՄՆ նոր հարվածներ․ Բահրեյնից մինչև ՔեշմՊուտինը Սի Ծինփինին սիրելի ընկեր է անվանելՍի Ծինփինը Պուտինի հետ այսօրվա հանդիպումը խորհրդանշական է անվանել ՔՊ–ում մի մասը Ավինյանի կողմից է, մյուս մասը՝ Աննա Հակոբյանի. Կադրային ջարդ` ԿառավարությունումԱկադեմիական քաղաքում կկառուցվի ուսանողական կացարան՝ 3600 ուսանողի համար․ ԿԳՄՍՆ Իշխանությունները ստում են՝ ստելու համար. իրենք Սահմանադրություն փոխելու համար ձայն չեն ստացել. ՔոչարյանՍի Ծինփին. Շենժենը հրաշք է ստեղծել համաշխարհային զարգացման պատմության մեջ «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային օրն ավարտվել է Մարտիրոսյանի հաղթանակովՊուտինը և Սի Ծինփինը ռուս-չինական բանակցություններ են վարել«Ճանապարհային դեպարտամենտ»-ի թեժ գիծը գործում է շուրջօրյա ռեժիմովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՈՒղիղ․ Նիկոլ Փաշինյանն ու նախարարները ԱԺ-ում են.քննարկվում է բյուջեի նախագիծըԱրթուր Պողոսյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ դատական իշխանության փաստաբանների, պաշտոնական փորձագետների հետԵկեղեցու թեմայով ջրեցին ընդդիմադիրի մահը Նոր ընդդիմություն են բուծումԱրմեն Գրիգորյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին«Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապենՔՊ-ն սադրիչ պլան ունիԱնհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանըՄինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներովԿառավարությունում կադրային ջարդ է սպասվումՓաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ումԿանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանը
Ամենադիտված