Ի գիտություն կամավոր ատեստավորման արդյունքում 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների. ԿԳՄՍՆ
ԻրավունքԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է՝ այն ուսուցիչները, որոնք նախորդ տարիներին կամավոր ատեստավորման շեմը չեն հաղթահարել, ապա անհրաժեշտ է, որպեսզի կրթության կառավարման տեղեկատվական համակարգում պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների անձնական գործերում տնօրենը նշյալ ուսուցչի համար կատարի «ենթակա է ատեստավորման» նշումը և իրականացնի կարիքների գնահատման գործընթացը: Մասնագիտական կարիքի գնահատումն իրականացվում է նաև ուսուցչի կողմից:
Առարկայական գիտելիքի իմացության կարիքի արձանագրման դեպքում վերապատրաստումն իրականացվում է երաշխավորված ծրագրի հիման վրա՝ տվյալ առարկայի գծով մանկավարժի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության կողմից: Ատեստավորումն իրականացվելու է կամավոր ատեստավորման գործընթացի շրջանակում՝ առարկայական գիտելիքների ստուգման միջոցով: