Աղետի գոտում արդեն չորս հետիոտնային կամուրջ է կառուցվել, ևս մեկը կառուցվում է մեքենաների համար. նախարար
ՀասարակությունԼոռու և Տավուշի մարզերի աղետի գոտում արդեն չորս հետիոտնային կամուրջ է կառուցվել։
Կառավարության նիստին այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Արդեն չորս հետիոտնային կամուրջ է կառուցվել, որոնք բավականին հեշտացրել են հաղորդակցությունը։ Մինչև վաղը կունենանք ժամանակավոր կամուրջ մեքենաների համար, արդեն շինարարություն է ընթանում, որը իրականացվում է յոթ բնակավայրի կապը վերականգնելու համար»,-նշեց Գնել Սանոսյանը։
Նախարարի տեղեկացմամբ՝ աղետի գոտում էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը և ջրամատակարարումը 90 տոկոսով վերականգնված է։