Ռուսաստանը կարող է հարվածել Ուկրաինային զենք մատակարարող երկրներին. Պուտին
Արտակարգ ՊատահարՌուսաստանը կարող է իր հեռահար զենքերը տեղակայել աշխարհի այն շրջաններում, որտեղից կարող է զգայուն հարվածներ հասցնել Ուկրաինային զենք մատակարարող երկրներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ի՞նչ պետք է անենք՝ ի պատասխան Ռուսաստանի Դաշնության տարածքում արևմտյան զինատեսակների հարվածներին: Առաջինը՝ մենք, իհարկե, կբարելավենք մեր հակաօդային պաշտպանության համակարգերը։ Մենք կոչնչացնենք դրանք: Երկրորդ՝ մենք մտածում ենք այն թեմայի շուրջ, որ եթե ինչ-որ մեկը հնարավոր է համարում նման զենք մատակարարելը ռազմական գործողությունների գոտի՝ մեր տարածքին հարվածելու և մեզ համար խնդիրներ ստեղծելու համար, ապա ինչու մենք իրավունք չունենք մատակարարել մեր նույն դասի զենքերն աշխարհի այն շրջաններին, որտեղից հարվածներ են իրականացվելու այն երկրների զգայուն թիրախներին, որոնք դա անում են Ռուսաստանի դեմ: Այսինքն՝ պատասխանը կարող է լինել ասիմետրիկ։ Մենք կմտածենք այս մասին»,- ասել է Պուտինը։