Հորմուզով նավթն ու գազը մատակարարվում են մինչճգնաժամային ծավալներով․ Քրիս Ռայթ Հայտնաբերվել է հիվանդությունները ախտանիշների ի հայտ գալուց տարիներ առաջ ճանաչելու նոր միջոց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ․ Անկարայում 13 օրով արգելվել են ցույցերն ու ԱԹՍ-ների թռիչքները Գիտնականները պարզել են, թե ինչու են տարեց մարդիկ ավելի դանդաղ քայլում Բարեկամության շքանշան՝ Բրիս Ռոքֆոյին. Փարիզում արժևորել են ֆրանսիացի դիվանագետի ավանդը Գիտնականները հայտնաբերել են բջիջների ծերացման նոր պատճառ Բիլի Ջին Քինգի գավաթ. Հայաստանը հաղթեց Էստոնիային՝ դուրս գալով երկրորդ ենթախումբ Թրամփը պահանջում է կտրուկ ավելացնել հրթիռների արտադրությունը Գտնվել է կաթվածից տարիներ անց շարժունակությունը բարելավելու միջոց Երկրորդ սերնդի Mazda CX-5 քրոսովերի 10 թերություններ են հայտնաբերվել «Զվարթնոց»-ում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ Շոյգուն մեկնել է Հնդկաստան՝ ԲՐԻԿՍ-ի անվտանգության հարցերով հանդիպմանը 

Բաց կառավարման բարեփոխումների առաջընթացը կարևոր նշանակություն ունի մեր տարածաշրջանի համար. Արայիկ Հարությունյան

Քաղաքական

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բաց կառավարման Արևելյան գործընկերության համայնքային երկխոսության» միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի պետական կառավարման համակարգի, քաղաքացիական հասարակության և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսքով հանդես են եկել Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) Հայաստանի առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության Governance and fragile states տնօրեն Քեթրին Կրյուգերը, ԲԿԳ Արևելյան գործընկերության երկրների տարածաշրջանային համակարգող Պիտեր Վարգան:

Միջոցառման նպատակն է քննարկել բաց և լավ կառավարման հիմնաքար հանդիսացող հակակոռուպցիոն, հանրային ֆինանսների կառավարման, մասնակցայնության և նորարարության իրացման արդյունավետ մեխանիզմները և մարտահրավերները։ Արայիկ Հարությունյանն իր ողջույնի խոսքում, մասնավորապես, նշել է. «Հարգելի պարոն Վարգա, Ձերդ գերազանցություններ, Հարգելի տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանում  «Բաց կառավարման Արևելյան գործընկերության համայնքային երկխոսության» միջոցառմանը, որտեղ համախմբվել են Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի պետական կառավարման համակարգերի, քաղաքացիական հասարակությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները՝ հաստատելու մեր համընդհանուր պարտավորությունը, այն է՝ խթանել լավ կառավարման սկզբունքները հանրային կառավարման ոլորտում: Մեր համատեղ ջանքերն արդեն իսկ արձանագրել են բարեփոխումների դրական ազդեցությունը մեր երկրներում:

Բաց կառավարման բարեփոխումների առաջընթացը կարևոր նշանակություն ունի մեր ամբողջ տարածաշրջանի համար: Թափանցիկության խթանումը, տեղեկատվության հասանելիության ապահովումը, հանրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը և կոռուպցիայի նվազեցումը՝ ժողովրդավարության և խաղաղ համակեցության հաստատման հիմքերն են: Այնուամենայնիվ, պետք է փաստենք, որ այսօր ժողովրդավարությունը բախվում է զգալի մարտահրավերների: Անվտանգության խնդիրները, թե՛ ներքին և թե՛ արտաքին լուրջ սպառնալիքներ են մեր ժողովրդավարական հաստատությունների և գործընթացների համար: Հակամարտությունները, կիբեր սպառնալիքները և ապատեղեկատվական արշավները խարխլում են կառավարման հանդեպ վստահությունը և ապակայունացնում մեր հասարակությունները:

Այս մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ամուր և միասնական պատասխան՝ ժողովրդավարական արժեքները պաշտպանելու և մեր ազգային անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու համար: Այս մարտահրավերներին դիմակայելը պահանջում է վերանայել կառավարման մոտեցումները, լուծումները և որոշումների կայացումը դարձնել էլ ավելի քաղաքացիակենտրոն՝ հիմնված հանրային կարիքի վրա: Հայաստանում բարեփոխումների իրականացման գործընթացում ՀՀ կառավարության կողքին են մշտապես եղել մեր միջազգային գործընկերները, ովքեր կիսվել են իրենց արժեքավոր փորձով, գաղափարներով և ներդրումներով: Բաց կառավարման համայնքը հնարավորություն է տալիս միմյանցից սովորելու, լավագույն փորձը ներկայացնելու և մարտահրավերներին առավել անվտանգ և անցնցում դիմակայելու: Պետք է արձանագրել, որ քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների աջակցությունն անփոխարինելի է մեր նախաձեռնությունների առաջընթացի ապահովման հարցում:

Թափանցիկության, հաշվետվողականության և հանրային մասնակցության խթանումը կամրացնի մեր ապագայի հիմքերը, որտեղ մեր կառավարությունները կլինեն ավելի հաշվետու, իսկ հասարակությունները՝ ավելի դիմակայուն: Շնորհակալություն եմ հայտնում բաց և լավ կառավարման սկզբունքներին ձեր նվիրվածության և հանձնառության համար: Շարունակենք համատեղ աշխատել և գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ մեր առաքելության՝ ավելի բաց, հաշվետու և կայուն հասարակություններ ստեղծելու ուղղությամբ: Ուզում եմ մաղթել ձեզ լավ օրեր Երևանում և ասել՝ բարով եք եկել»: Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն իր հերթին բարձր է գնահատել մասնակից պետությունների կառավարությունների հանձնառությունը կառավարման բարեփոխումների նկատմամբ և այս համատեքստում ողջունել Հայաստանի իշխանությունների կողմից այդ ուղղությամբ իրականացվող քայլերը:

«Իրականում դիմակայունության և զարգացման այս պլանի առանցքներից մեկը Հայաստանում ժողովրդավարական և հաշվետու կառավարման ամրապնդումն է: Ուստի ես կցանկանայի առաջին հերթին ողջունել իշխանության հանձնառությունը, բայց ևս մեկ անգամ շեշտել համատեղ հավատարմությունը մեզ միավորող այս արժեքներին»,- ասել է   դեսպան Վասիլիս Մարագոսը:  Անդրադառնալով միջոցառման կարևորությանը, ԵՄ դեսպանը նշել է. «Սա իսկապես նշանակալից հիմնաքար է, շատ կարևոր իրադարձություն, և ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել ԵՄ-ի հանձնառությունը, բայց նաև ողջունել Հայաստանի կառավարության հանձնառությունը ժողովրդավարական կառավարմանը, բաց կառավարմանը: Սա դժվար է, բայց կարծում եմ՝ այլ ճանապարհ չկա։ Սա այն է, ինչը մեզ միավորում է և մենք գտնում ենք ընդհանուր հարթակ: ԵՄ-ն աջակցում է Հայաստանի կայունությանը, Հայաստանի ինքնիշխանությանը, աջակցում է Հայաստանի ժողովրդավարությանը»: ԵՄ դեսպանը կարևորել է նաև քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների և կառավարության միջև երկխոսությունը, ընդգծել տեղական կառավարման և ապակենտրոնացման ուղղված կառավարությունների ջանքերը: Այս համատեքստում Վասիլիս Մարագոսն ընդգծել է, որ ԵՄ-ն աջակցում է Սյունիքի դիմակայունությանն ուղղված Հայաստանի ջանքերին:

«Սյունիքն այն շրջաններից է, որը տուժել է հակամարտությունից և շարունակում է տուժել»,- ասել է ԵՄ դեսպանը և հավելել, որ բոլոր ռեսուրսները միավորվել են՝ ԵՄ-ի և այլ դոնորների ներդրումներն ուժեղացնելու համար»:  

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հորմուզով նավթն ու գազը մատակարարվում են մինչճգնաժամային ծավալներով․ Քրիս ՌայթՀայտնաբերվել է հիվանդությունները ախտանիշների ի հայտ գալուց տարիներ առաջ ճանաչելու նոր միջոցՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ․ Անկարայում 13 օրով արգելվել են ցույցերն ու ԱԹՍ-ների թռիչքներըԳիտնականները պարզել են, թե ինչու են տարեց մարդիկ ավելի դանդաղ քայլումԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ․ ՆԳ նախարարը տեղում հետևել է աշխատանքինԲարեկամության շքանշան՝ Բրիս Ռոքֆոյին. Փարիզում արժևորել են ֆրանսիացի դիվանագետի ավանդըԳիտնականները հայտնաբերել են բջիջների ծերացման նոր պատճառԲիլի Ջին Քինգի գավաթ. Հայաստանը հաղթեց Էստոնիային՝ դուրս գալով երկրորդ ենթախումբԿիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներԹրամփը պահանջում է կտրուկ ավելացնել հրթիռների արտադրությունըԳտնվել է կաթվածից տարիներ անց շարժունակությունը բարելավելու միջոցԵրկրորդ սերնդի Mazda CX-5 քրոսովերի 10 թերություններ են հայտնաբերվելԵՄ-ն քննարկում է պաշտպանական արդյունաբերության զարգացման նոր ծրագիր«Զվարթնոց»-ում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴԲաքուն դժգոհ է ՄԻԵԴ-ի՝ Հայաստանի օգտին կայացրած որոշումիցՇոյգուն մեկնել է Հնդկաստան՝ ԲՐԻԿՍ-ի անվտանգության հարցերով հանդիպմանըՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել համաշխարհային տեղահանվածների թվի աճի կապակցությամբՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել պահպանել Հայրենական մեծ պատերազմի պատմական հիշողությունըՏիեզերքը վերածվում է նոր աշխարհաքաղաքական մրցակցության դաշտիԲախումից հետո մեքենան հարվածել է էլեկտրասյանն ու հայտնվել խոտածածկույթին. կան տուժածներ. Shamshyan.com«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքըԱԱ-2026-ի ռմբարկուների մրցավազքը հունիսի 22-ի դրությամբ. ովքեր են առաջատարներըԳրենլանդիան հայտնվել է համաշխարհային տերությունների ուշադրության կենտրոնումՓողոց դուրս չենք գալու, մինչև հաշվարկ չունենանք․ վտանգավոր վիճակ է, հնարավոր են բախումներ (տեսանյութ)Իսրայելցիների 90%-ը սա Իրանի հաղթանակն է համարում. իրանագետԳերմանիան կոչ է անում բարեփոխել Եվրոպական միության որոշումների ընդունման մեխանիզմըՈւկրաինան պահանջում է մեծացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբԱյսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվի բանտում գտնվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է․ Տիգրան ԱբրահամյանԸնդդիմությունը վերջին նիստերին չի եկել, մենք մերոնցով նստել, նախագծեր ենք քննարկել, բան չի փոխվելու (տեսանյութ) Խմած վարորդը վնասել է միանգամից 4 կայանված մեքենա․ Shamshyan.comՀայաստանին կարող են զրկել ՀԱՊԿ աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից՝ մուծումներ չկատարելու պատճառով. Զախարովա Եվրոպական թենիսը գալիս է Ծաղկաձոր. Tennis Europe-ը Հայաստանում նոր մրցաշարեր կանցկացնիՀայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել (տեսանյութ)Չինաստանը սահմանափակումներ է կիրառել ամերիկյան տասը ընկերությունների նկատմամբԳետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը.Ըստ Կոշտայի՝ ՌԴ-ն պատրաստ չէ երկխոսությանՏեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստըԱնվճար կրթություն Սերբիայում. դիմելու համար հաշված օրեր են մնացելԵՄ-ն նոր աջակցություն է տրամադրում ՄոլդովայինX սոցիալական ցանցի օգտատերերը հայտնել են լայնածավալ խափանումների մասին Քանաքեռ-Զեյթունում գիշերային ժամերին կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներՀայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել ձայնի իրավունքից. ԶախարովաԵրեխաների տվյալները՝ լրահոսում. ՄԻՊ-ը «կարմիր գծեր» է հիշեցնումԳերմանիայի համար ամերիկյան F-35-ների գնումը գնահատվել է որպես հարված եվրոպական ավիացիոն ծրագրերինԻսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին«Դասական հայրենասիրության շուրջ այլևս չկա մեծամասնություն». Արմեն Աշոտյանի հետընտրական վերլուծությունը՝ բանտից Դատախազությունը նոր կադրերի կարիք ունի. մեկնարկում է թեկնածուների հավաքագրումը Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի բյուջեում ռազմական ծախսերի ավելացման մասին օրենքըԿինը պատահաբար հայտնաբերել է 17-րդ դարի հազվագյուտ ոսկե մատանիՍթարմերի գլխավոր մրցակիցը հայտարարել է կուսակցության ղեկավարի պաշտոնի համար առաջադրվելու մասին
Ամենադիտված