Թույլ չենք տալիս ամերիկյան զենքով հարվածել Մոսկվային. Բայդեն
ՀրապարակումներԱՄՆ-ն չի աջակցում Մոսկվային և Կրեմլին ամերիկյան զենքով հարվածելուն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
«Թույլ չենք տալիս հարվածներ հասցնել 200 մղոն հեռավորության վրա Ռուսաստանի խորքում և թույլ չենք տալիս հարվածներ հասցնել Մոսկվային, Կրեմլին»,- ասել է Բայդենը։
ABC News-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը նշել է, որ երկիրը զենք է տրամադրում սահմանից այն կողմ գրոհելու համար, որտեղ ռուսները կրակում են` մտնելով Ուկրաինայի տարածք և սպանել ուկրաինացիներին, բայց ոչ ավելին։