Հայտնաբերվել է հիվանդությունները ախտանիշների ի հայտ գալուց տարիներ առաջ ճանաչելու նոր միջոց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ․ Անկարայում 13 օրով արգելվել են ցույցերն ու ԱԹՍ-ների թռիչքները Գիտնականները պարզել են, թե ինչու են տարեց մարդիկ ավելի դանդաղ քայլում Բարեկամության շքանշան՝ Բրիս Ռոքֆոյին. Փարիզում արժևորել են ֆրանսիացի դիվանագետի ավանդը Գիտնականները հայտնաբերել են բջիջների ծերացման նոր պատճառ Բիլի Ջին Քինգի գավաթ. Հայաստանը հաղթեց Էստոնիային՝ դուրս գալով երկրորդ ենթախումբ Թրամփը պահանջում է կտրուկ ավելացնել հրթիռների արտադրությունը Գտնվել է կաթվածից տարիներ անց շարժունակությունը բարելավելու միջոց Երկրորդ սերնդի Mazda CX-5 քրոսովերի 10 թերություններ են հայտնաբերվել «Զվարթնոց»-ում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ Շոյգուն մեկնել է Հնդկաստան՝ ԲՐԻԿՍ-ի անվտանգության հարցերով հանդիպմանը Բախումից հետո մեքենան հարվածել է էլեկտրասյանն ու հայտնվել խոտածածկույթին. կան տուժածներ. Shamshyan.com 

Հայաստանը և Ադրբեջանը մինչև հուլիսի 1-ը պետք է անցնեն այլ հատվածների սահմանազատման

Հասարակություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքներից հետո սահմանագծի երկու կողմում տեղակայվել են երկու երկրների սահմանապահ զորքերը, և սահմանազատման հանձնաժողովների կողմից ապրիլի 19-ին ընդունված հայտարարության համաձայն՝ պետք է մինչև այս տարվա հուլիսի 1-ը հանձնաժողովները մշակեն և իրենց կառավարությունների հաստատմանը ներկայացնեն աշխատանքի կանոնակարգը, որի հաստատումից հետո շարունակելու են արդեն այլ հատվածների սահմանազատման աշխատանքները։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»  ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ փուլում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման գործընթացը։   

Ծառուկյանը նշեց, որ երկու երկրների փոխվարչապետների գլխավորած հանձնաժողովներն արդեն իսկ ավարտել են սահմանազատման առաջին փուլը, որը վերաբերվում էր Տավուշի մարզի չորս գյուղերի համապատասխան հատվածներին։

Պատասխանելով այն պնդմանը, որ սահմանազատման այս գործընթացը պարտադրվել է Հայաստանին և զուրկ է որևէ օրինական ուժից՝ Գոռ Ծառուկյանը դրանք մանիպուլյացիա անվանեց և նշեց, որ սահմանազատման գործընթացի գլխավոր և առաջնային շահառուն Հայաստանի Հանրապետությունն է։

Նա նաև հավելեց, որ Հայաստանին որևէ  կողմ սահմանազատում չի պարտադրել, սակայն միևնույն ժամանակ ընդգծեց, որ Ադրբեջանը պնդել է, որպեսզի իրականացվի այդ հայտնի 4 գյուղերի վերադարձը:  Դիտարկմանը, որ Ադրբեջանը նույնիսկ սպառնացել է պատերազմով, Գոռ Ծառուկյանը հաստատեց, որ հրապարակային կերպով եղել  են նման ձևակերպումներ:

«Ադրբեջանը պնդում էր գյուղերի վերադարձ առանց որևէ սահմանազատման, առանց սահմանի հստակեցման, ուղղակի պնդում էին` վերադարձրեք գյուղերը և վերջ: Հայկական կողմի հակընդդեմ պնդումների արդյունքում մենք ունեցանք հենց այս սահմանազատման գործընթացը, որով հնարավոր եղավ հստակ սահմանել, սահմանազատել Խորհրդային միության փլուզման ժամանակ գոյություն ունեցած և իրավական ուժ ունեցող սահմանագիծը, և, Ալմա-Աթայի հռչակագիրը հիմք ունենալով, ունենալ պետական սահման»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Ադրբեջանից եղել է պնդում, որպեսզի այդ 4 գյուղերը վերադարձվեն, սակայն հենց սահմանազատման իրականացման պնդումը եղել է Հայաստանի կողմից։  

Գոռ Ծառուկյանն, անդրադառնալով այն պնդմանը, թե սահմանազատման գործընթացն օրինական չէ, քանի որ հակասում է ՀՀ Սահմանադրությանը և միջազգային պայմանագրերին՝ նշեց, որ սահմանազատման իրավական հիմքերը միջազգային իրավապայմանագրային հիմքերն են, որպեսզի միջազգային մակարդակով ճանաչված լինեն պետական սահմանները:

«Հայաստանն ու Ադրբեջանն ունեն ամուր միջազգային իրավապայմանագրային հիմք, որի հիման վրա սկսել են և հուսանք՝ կշարունակեն սահմանազատումը: Ամենաառաջինը մեզ շատ հայտնի Ալմա-Աթայի հռչակագիրն է, որը կողմերը հաստատել են 1991 թվականին։ Դրա հիման վրա կնքվել, հաստատվել և վավերացվել է Մինսկի համաձայնագիրը: Մինսկի համաձայնագրի 5-րդ կետով և Ալմա-Աթայի հռչակագրի 3-րդ կետով, ինչպես նաև ԱՊՀ կանոնադրության համապատասխան դրույթներով հստակ սահմանված է, որ կողմերը ճանաչում են միմյանց սահմանները և տարածքային ամբողջականությունը  այն սահմանագծով, որն այդ պահի դրությամբ գոյություն է ունեցել և ունի իրավական ուժ և միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ»,- ասաց նա` հավելելով, որ դրանք երկու երկրներում էլ անցել են պատշաճ իրավական վավերացման գործընթաց, և սա նշանակում է, որ երկու երկրներն էլ ունեն ամուր իրավապայմանագրային հիմք սահմանազատման գործընթաց սկսելու համար։

Նա հավելեց, որ տվյալ գործընթացը ոչ թե սահման գծելու, սահման ճշգրտելու, տարածք փոփոխելու գործընթաց է, այլ իրենից ներկայացնում է Խորհրդային միության փլուզման ժամանակ գոյություն ունեցած սահմանները վերականգնելու կամ վերարտադրելու գործընթաց:

«Նախ պետք է արձանագրենք, որ իրավագիտական, փորձագիտական հետազոտությունների արդյունքում հիմնավորվել է, որ Խորհրդային միության փլուզման պահին Խորհրդային հանրապետությունների միջև գոյություն ունեցած և իրավաբանորեն հիմնավորված սահմանագիծը տրված է Խորհրդային միության Գլխավոր շտաբի 1974-1978 թվականների քարտեզներով, որոնց հիմնավորվածությունը և իրավական ուժը փաստարկված է նաև նրանով, որ այս քարտեզների վրա առկա են Խորհրդային միության պետական գեոդեզիական Անդրկովկասի տարածաշրջանային տեսչության ղեկավարների կնիքներով և ստորագրությունները»,- ասաց Ծառուկյանը՝ նշելով, որ այս ամենով հավաստվում է, որ այսօրվա սահմանագիծն ամբողջությամբ համապատասխանում է 1969 թվականին Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի Գերագույն խորհուրդների նախագահությունների ստորագրությամբ հաստատված սահմանագծին։  

Անդրադառնալով ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից հնչող այն տեսակետին, թե ինչու՞ են սահմանազատման համար ընտրվել հենց այս թվականների քարտեզները, այլ ոչ թե ԵԱՀԿ քարտուղարության ընդունած սկզբունքները՝ Գոռ Ծառուկյանը նշեց, որ այդ պարագայում երկու երկրներն էլ կարող էին երևան բերել տասնյակ փաստաթղթեր, որոնց պատճառով ուղղակի հնարավոր չէր լինի իրականացնել սահմանազատումը։

«2021 և 2022 թվականներին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից Բրյուսելում և Սոչիում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման, սահմանային անվտանգության և կայունության բարձրացման նպատակով կողմերը գնում են սահմանազատման։ Այս հայտարարություններից հետո Հայաստանում վարչապետի հրամանով 2022 թվականին ձևավորվել է սահմանազատման հանձնաժողովը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ։ Այնուհետև Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովները միասին մշակել են աշխատանքերի իրականացման և հանդիպումների անցկացման ընթացակարգը, որը ներկայացվել է երկու երկրների կառավարությունների հաստատմանը և հաստատվել է։ Այս երկու փաստաթղթերը միասին մեզ տալիս են այն իրավական հիմքը, որով հանձնաժողովը լիազորվում է ունենալ հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի միջև, այս հանդիպումների ընթացքում վարել բանակցություններ, ձեռք բերել պայմանավորվածություններ և դրանք կրկին ներկայացնել որոշակի հաստատման ընթացակարգերի։ Այսինքն, մենք ունենք բավարար իրավապայմանագրային հիմք, ակտեր, որոնցով հիմնավորվում են նրանց լիազորությունները»,- ասաց Ծառուկյանն՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների այն պնդումներին, որ սահմանազատման հանձնաժողովը զուրկ է համապատասխան լիազորություններից և իրավունք չունի իրականացնել սահմանազատման գործընթաց։

Ծառուկյանն անդրադարձավ նաև այն կարծիքներին և պնդումներին, որ որևէ տարածքի կամ գյուղերի վերադարձը պետք է իրականացվի հանրաքվեով, և նման ձևով սահմանազատում իրականացնելը խախտում է ՀՀ Սահմանադրությունը։  Ծառուկյանը հիշեցրեց, որ ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն՝ երկրի տարածքային փոփոխությունները պարտադիր կերպով իրականացվում են հանրաքվեով, սակայն այստեղ խոսքը գնում է ոչ թե տարածքային փոփոխության մասին, այլ արդեն իսկ գոյություն ունեցող և իրավաբանորեն հիմնավորված սահմանագծի վերականգնման աշխատանքի։

«Հանրաքվե կարող է անցկացվել և, ամենայն հավանականությամբ, կանցկացվի այն դեպքում, եթե կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեն որոշակի տարածքների փոխանակման շուրջ, այդ թվում՝ անկլավների, որոնց փոփոխության դեպքում միանշանակ տեղի է ունենալու հանրաքվե»,- ասաց Գոռ Ծառուկյանը։

Նա մանրամասնեց, որ Կիրանցում Ադրբեջանին է անցել 2 բնակելի տուն, մի քանի շինություն և մի շարք հողատարածքներ, որոնք սեփականության իրավունքով, իրոք, պատկանել են Կիրանցի բնակիչներին։ Միևնույն ժամանակ, ադրբեջանական այդ 4 գյուղերից տնատեղիներ են անցել Հայաստանի տարածք։

«Սա խոսում է այն մասին, որ երկու կողմերն էլ ունեցել են նման խնդիրներ, որ իրենց բնակավայրի որոշակի տարածքներ ինչ-ինչ հանգամանքների բերումով հայտնվել են սահմանից այն կողմ։ Ինչպե՞ս է սա տեղի ունեցել․ ինչպես գիտեք ԽՄ տարիներին շատ հաճախ են եղել գյուղապետների, կոլտնտեսությունների նախագահների կողմից հողերի փոխանակումներ, նվիրատվություններ, տարբեր մեխանիզմներով փոխանակումներ, և այս պատճառով շատ հաճախ այսպիսի փոխանակումներն ու նվիրատվությունները չեն կոորդինացվել և սինքրոնացվել գոյություն ունեցող վարչական սահմանների հետ։ Եվ ստեղծվել է իրավիճակ, որ սահմանագծի տարբեր հատվածներում փաստացի օգտագործվող հողերը և տնատեղիներն ընկել են սահմանից այն կողմ»,- ընդգծեց Ծառուկյանը՝ հավելելով, որ այս դեպքում ևս իրավիճակը ցույց է տալիս, որ մարդկանց սեփականությունները հայտնվել են սահմանագծից այն կողմ։

Նա նաև հստակեցրեց, որ այս ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում այդպես էլ հնարավոր չի եղել գտնել գյուղացիներին պատկանող այդ հողատարածքների իրավական հիմքերը։ Նա հավելեց, որ ներքին իրավական փաստաթղթերը միջազգային պրակտիկայում ընդունված չէ օգտագործել և ծառայեցնել որպես միջպետական սահմանների սահմանազատման հիմք։

«Ցավոք, քանի որ մենք դեռ գտնվում ենք սահմանազատման գործընթացում, դեռ կան շատ զգայուն հարցեր․ մենք հնարավորություն չունենք փակագծեր բացել, սակայն կարող ենք պնդել, որ գործընթացը միակողմանի չի եղել և, թեկուզ տարբեր համամասնություններով ավելի քիչ հօգուտ Հայաստանի, սակայն եղել են երկկողմ զիջումներ»,- ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»  ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանն՝ անդրադառնալով ընդդիմության այն պնդմանը, որ սահմանազատման գործընթացի արդյունքում Հայաստանը միակողմանիորեն զիջում է՝ փոխարենը չստանալով ոչինչ։   

Ծառուկյանը, եզրափակելով և խոսելով հետագա քայլերին, ասաց, որ Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները պետք է մինչև հուլիսի 1-ն իրենց կառավարություններին ներկայացնեն աշխատանքի կանոնակարգը, և վերջիններս էլ պիտի հաստատեն դրանք, որից հետո  սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել է հիվանդությունները ախտանիշների ի հայտ գալուց տարիներ առաջ ճանաչելու նոր միջոցՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ․ Անկարայում 13 օրով արգելվել են ցույցերն ու ԱԹՍ-ների թռիչքներըԳիտնականները պարզել են, թե ինչու են տարեց մարդիկ ավելի դանդաղ քայլումԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ․ ՆԳ նախարարը տեղում հետևել է աշխատանքինԲարեկամության շքանշան՝ Բրիս Ռոքֆոյին. Փարիզում արժևորել են ֆրանսիացի դիվանագետի ավանդըԳիտնականները հայտնաբերել են բջիջների ծերացման նոր պատճառԲիլի Ջին Քինգի գավաթ. Հայաստանը հաղթեց Էստոնիային՝ դուրս գալով երկրորդ ենթախումբԿիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներԹրամփը պահանջում է կտրուկ ավելացնել հրթիռների արտադրությունըԳտնվել է կաթվածից տարիներ անց շարժունակությունը բարելավելու միջոցԵրկրորդ սերնդի Mazda CX-5 քրոսովերի 10 թերություններ են հայտնաբերվելԵՄ-ն քննարկում է պաշտպանական արդյունաբերության զարգացման նոր ծրագիր«Զվարթնոց»-ում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴԲաքուն դժգոհ է ՄԻԵԴ-ի՝ Հայաստանի օգտին կայացրած որոշումիցՇոյգուն մեկնել է Հնդկաստան՝ ԲՐԻԿՍ-ի անվտանգության հարցերով հանդիպմանըՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել համաշխարհային տեղահանվածների թվի աճի կապակցությամբՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել պահպանել Հայրենական մեծ պատերազմի պատմական հիշողությունըՏիեզերքը վերածվում է նոր աշխարհաքաղաքական մրցակցության դաշտիԲախումից հետո մեքենան հարվածել է էլեկտրասյանն ու հայտնվել խոտածածկույթին. կան տուժածներ. Shamshyan.com«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքըԱԱ-2026-ի ռմբարկուների մրցավազքը հունիսի 22-ի դրությամբ. ովքեր են առաջատարներըԳրենլանդիան հայտնվել է համաշխարհային տերությունների ուշադրության կենտրոնումՓողոց դուրս չենք գալու, մինչև հաշվարկ չունենանք․ վտանգավոր վիճակ է, հնարավոր են բախումներ (տեսանյութ)Իսրայելցիների 90%-ը սա Իրանի հաղթանակն է համարում. իրանագետԳերմանիան կոչ է անում բարեփոխել Եվրոպական միության որոշումների ընդունման մեխանիզմըՈւկրաինան պահանջում է մեծացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբԱյսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվի բանտում գտնվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է․ Տիգրան ԱբրահամյանԸնդդիմությունը վերջին նիստերին չի եկել, մենք մերոնցով նստել, նախագծեր ենք քննարկել, բան չի փոխվելու (տեսանյութ) Խմած վարորդը վնասել է միանգամից 4 կայանված մեքենա․ Shamshyan.comՀայաստանին կարող են զրկել ՀԱՊԿ աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից՝ մուծումներ չկատարելու պատճառով. Զախարովա Եվրոպական թենիսը գալիս է Ծաղկաձոր. Tennis Europe-ը Հայաստանում նոր մրցաշարեր կանցկացնիՀայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել (տեսանյութ)Չինաստանը սահմանափակումներ է կիրառել ամերիկյան տասը ընկերությունների նկատմամբԳետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը.Ըստ Կոշտայի՝ ՌԴ-ն պատրաստ չէ երկխոսությանՏեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստըԱնվճար կրթություն Սերբիայում. դիմելու համար հաշված օրեր են մնացելԵՄ-ն նոր աջակցություն է տրամադրում ՄոլդովայինX սոցիալական ցանցի օգտատերերը հայտնել են լայնածավալ խափանումների մասին Քանաքեռ-Զեյթունում գիշերային ժամերին կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներՀայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել ձայնի իրավունքից. ԶախարովաԵրեխաների տվյալները՝ լրահոսում. ՄԻՊ-ը «կարմիր գծեր» է հիշեցնումԳերմանիայի համար ամերիկյան F-35-ների գնումը գնահատվել է որպես հարված եվրոպական ավիացիոն ծրագրերինԻսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին«Դասական հայրենասիրության շուրջ այլևս չկա մեծամասնություն». Արմեն Աշոտյանի հետընտրական վերլուծությունը՝ բանտից Դատախազությունը նոր կադրերի կարիք ունի. մեկնարկում է թեկնածուների հավաքագրումը Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի բյուջեում ռազմական ծախսերի ավելացման մասին օրենքըԿինը պատահաբար հայտնաբերել է 17-րդ դարի հազվագյուտ ոսկե մատանիՍթարմերի գլխավոր մրցակիցը հայտարարել է կուսակցության ղեկավարի պաշտոնի համար առաջադրվելու մասինՅՈՒՆԵՍԿՕ-ն խորհրդատուի կարգավիճակ է տվել հայկական ևս մեկ ՀԿ-ի. այն երկրորդն է Հայաստանից
Ամենադիտված