ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Starship»-ի շարժիչի խափանումը կարող է խառնել NASA-ի՝ Լուսին վերադարձի ծրագրերը Վան Գոգի մեկ կտավը՝ $180 միլիոն․ Sotheby's-ը աճուրդի է հանում բացառիկ հավաքածու Չեմ բացառում, որ դիվերսիոն հետախուզական խումբ է եղել. Նահապետյան Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը ՀՀ մուտք գործած ադրբեջանցին կալանավորվել է.Ադրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը. Ալիև Ադրբեջանցի զինվորը ո՞նց 20 կմ խորացավ, մտավ գյուղ. բա որ գնդակահարե՞ր այդ ընտանիքին G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Տեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾ 

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը ԵԽ գրասենյակի ներկայացուցիչների հետ քննարկել է ազգային փոքրամասնությունների կրթության հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հունիսի 6-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի ներկայացուցիչների հետ։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ԵԽ ժողովրդավարության և մարդկային արժանապատվության գլխավոր տնօրինության խտրականության դեմ պայքարի բաժնի ղեկավար Անգելա Լոնգոյի հետ հանդիպմանը քննարկվել են կրթական համակարգում հավասար հնարավորությունների ապահովմանն ու ներառական կրթության համակարգին առնչվող հարցեր:

«Արաքսիա Սվաջյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է՝ նախարարությունը որդեգրել է համընդհանուր ներառականության քաղաքականություն, և խտրականության դեմ պայքարի հարցերն առաջնային ուշադրության կենտրոնում են: Այս համատեքստում Արաքսիա Սվաջյանը համատեղ ծրագրերի իրականացման և համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:

Նախարարի տեղակալի խոսքով՝ ՀՀ կրթական համակարգում մինչև 2030 թվականը ռազմավարական մի քանի ուղղություններ են նախանշվել, այդ թվում՝ համընդհանուր, ներառական, ուսանողակենտրոն և մասնակցային կրթական միջավայրի ստեղծում և կրթության արդյունավետության բարձրացում:

ԵԽ ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար՝  ընդգծելով, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդի կարևոր գործընկերներից է, և կրթության ոլորտում համագործակցությունը ԵԽ-ի առաջնահերթություններից է: Քննարկման ընթացքում որպես համագործակցության կարևոր ուղղություն անդրադարձ է կատարվել նաև ազգային փոքրամասնությունների լեզվի պահպանության խնդրին։

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ ազգային փոքրամասնությունների կրթության, մշակույթի, ինքնության, լեզվի և իրավունքների պահպանությունը ՀՀ-ում պետական առաջնահերթություն է: Մասնավորապես՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի կարևոր բաղադրիչներից է նախադպրոցական կրթության ապահովումը, իսկ առաջնահերթ նպատակներից մեկը ազգային փոքրամասնությունների դպրոցներում և համայնքներում նախադպրոցական հաստատությունների հիմնումն է։ Նախադպրոցական կրթության  կազմակերպումը կնպաստի վաղ տարիքից երեխաների ներգրավմանը կրթական գործընթացներում: Ուսուցիչների մասնագիտական որակների զարգացման և աշխատավարձերի բարձրացման խրախուսման ծրագրերի համատեքստում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է, որ կամավոր ատեստավորմանը մասնակցում են նաև ազգային փոքրամասնությունների լեզուների՝ ասորերեն, եզդիերեն, քրդերեն դասավանդող ուսուցիչները և խմբակավարները: Դպրոցներում էլ ապահովված են անհրաժեշտ բոլոր պայմանները լեզվի ուսուցման սահուն կազմակերպման նպատակով: ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների երեխաներին դասագրքերը պետության կողմից տրամադրվում են անվճար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են նաև ուսուցիչների շրջանում ատելության խոսքի հետ կապված իրազեկության բարձրացումը և այս ուղղությամբ վերապատրաստումների իրականացումը: Ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված ծրագրերում Արաքսիա Սվաջյանը կարևորել է Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) և Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հետ սերտ համագործակցությունը:

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրության ներկայացնող այլ հարցեր։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել մեկտեղելու ջանքերը հավասարության և բազմազանության հանրային ըմբռնման բարձրացման ուղղությամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո«Starship»-ի շարժիչի խափանումը կարող է խառնել NASA-ի՝ Լուսին վերադարձի ծրագրերըՎան Գոգի մեկ կտավը՝ $180 միլիոն․ Sotheby's-ը աճուրդի է հանում բացառիկ հավաքածուՉեմ բացառում, որ դիվերսիոն հետախուզական խումբ է եղել. Նահապետյան Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱնահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջըՀՀ մուտք գործած ադրբեջանցին կալանավորվել է.Ադրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը. Ալիև Ադրբեջանցի զինվորը ո՞նց 20 կմ խորացավ, մտավ գյուղ. բա որ գնդակահարե՞ր այդ ընտանիքին G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ Bloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիր Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով Նոր ծածկույթը տիտանե դետալների մաշակայունությունը բարձրացրել է մինչև 2,5 անգամՆԳՆ–ն նոր մանրամասներ է հայտնել Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին Պարգև սրբազանը կոչով դիմել է Ինտերպոլին. Թույլ չենք տա ՌԴ-ին մեջքից կրակել․ Լուկաշենկո «Գրքային դիվանագիտություն»․ մշակույթը՝ հայ-ռուսական երկխոսության կամուրջ (տեսանյութ) Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. ԱԳՆ ՄԱԿ-ը զգուշացրել է Եմենում պարենային իրավիճակի կտրուկ վատթարացման մասինBloomberg. ԱՄՆ-ը առաջին անգամ հականավային հրթիռներ կտեղակայի Թայվանի մոտ գտնվող կղզումՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասինԼիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետին և սփյուռքահայ գործչիԱՄԷ նախագահի խորհրդականը Flydubai-ի միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակումՈչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել էԵՄ պաշտոնյաները ձգտում են Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ. ՄիրոշնիկՄիջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախումԱդրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետովԼուկաշենկոն կոչ է արել Հայաստանին դուրս չգալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայիցՓաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համարՓրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունըԱյս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿՏարիների թարմացումները չեն երաշխավորում սմարթֆոնի բոլոր նոր գործառույթները. BGRՉեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի ՀայաստանՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ինՄասնակիցները ողջունել են COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքներըՓաշինյանը եկեղեցու հարցը հանձնում է Արման Եղոյանին․ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կմեկնարկի աշխատանքըԱնդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըՎենսը խոստովանել է, որ Կոնգրեսի ընտրությունները կազդեն նախագահական մրցավազքում իր մասնակցության վրաՀարցված ռուսաստանցիների 72 տոկոսը դրական է գնահատում Պուտինի աշխատանքըՎենսը արհեստական ​​բանականության շուրջ աղմուկը համեմատել է COVID-19 համավարակի հետՍերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել էՀայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալՎոլգոգրադում՝ հզոր պայթյուններ, ԱՄՆ-ում՝ հսկա վթար, ինքնաթիռում՝ ջրհեղեղ․ ցնցող կադրերԱյնթապում բախվել են «Մերսեդես»-ն ու անչափահաս աղջկա վարած մոպեդը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀունգարիան Ուկրաինա ո՛չ զորք, ո՛չ զենք չի ուղարկի. ԱԳՆՄարգարյան ծննդատանը ծնված երեխան Նորք–Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էՀայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունը
Ամենադիտված