Ռուբեն Վարդանյանի ծրագրերը շարունակում են իրականություն դառնալ
ՔաղաքականՌուբեն Վարդանյանի ծրագրերը շարունակում են իրականություն դառնալ...։
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ ներկայացնելով Գյումրու Բարեկամության այգին։
Հիշեցնենք՝ գործարար, «Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, այսօր ապօրինաբար Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանը տարիներ առաջ դիմել էր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին` ցանկություն հայտնելով սեփականաշնորհելու Գյումրու Բարեկամության այգին, այն դարձնելու ժամանցի կենտրոն:
«Վերականգնված այգին կդառնա մի յուրօրինակ նախագիծ, որը կխթանի զբոսաշրջությունն ու կզարգացնի քաղաքի ենթակառուցվածքները: Մենք ուրախ ենք, որ գյումրեցիները ընդունել են եւ կարեւորում են այս նախաձեռնությունը: Այս նախագիծը միավորել է բազմաթիվ մարդկանց եւ իրապես դառնալու է բարեկամության եւ երախտագիտության այգի»,-ասել էր Վարդանյանը: