Բանանի գնի առումով տնտեսության մասին բարբաջողը, երկիրը պիտի իհարկե դարձներ բանանային․ Ռուբեն Մխիթարյան
Արտակարգ ՊատահարՌեժիսոր Ռուբեն Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Լրիվ տրամաբանական է, որ դեղին մամուլի լրագրողը երկրի ղեկավար դառնալով պետական հեռուստաալիքի լրատվականը պիտի դարձներ դեղին մամուլի մակարդակի:
Լրիվ տրամաբանական է, որ բանանի գնի առումով տնտեսության մասին բարբաջողը, երկիրը պիտի իհարկե դարձներ բանանային:
Լրիվ տրամաբանական է, որ մայիսի վերջ ապրիլյան պատերազմին «մասնակցողը» բանակի մարտունակությունը պիտի չափեր «ելակով» ու «մայկատռուսիկով»:
Ուղղակի տրամաբանությունը հիմա ամենաչճարվող բանն է: