Գինու փառատոնի վայրում դանակահարություն է տեղի ունեցել․ կա սպանված և վիրավոր
ՀասարակությունԵրևանի Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա հատվածում հունիսի 9-ի կեսգիշերին երկու անձ է դանակահարվել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Նա նշեց, որ դանակահարված անձանցից մեկը մահացել է, մյուսը գտնվում է հիվանդանոցում։
Հունիսի 8-ին Երևանի Մաշտոցի պողոտայում դանակահարվել էր ևս 1 անձ, նա այժմ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։