Ոստիկանությունն ուժեղացված ծառայության է անցել Արարատի մարզում. կանգնեցնում են ավտոմեքենաները, ստուգում (տեսանյութ)
Արտակարգ ՊատահարՈստիկանությունն ուժեղացված ծառայության է անցել Արարատի մարզում։ ԼՈՒՐԵՐ.com-ին ահազանգած տեղի բնակիչները պատմում են, թե ինչպես է խոչընդոտում ոստիկանական ծառայությունը իրենց ազատ տեղաշարժը Արարատ-Երեւան միջպետական ճանապարհի Նորկյանք-Խոր Վիրապ խաչմերուկի հատվածում։
«Կիլոմետրանոց խցանումներ են առաջացել, կանգնեցնում են բոլոր տիպի մեքենաները, իբր ռեյդ է, ստուգում են, ձեռի հետ էլ հարց ու փորձ անում` ինչ նպատակով ենք Երեւան գնում»,-մանրամասում են մեզ ահազանգած քաղաքացիները՝ ընդգծելով, որ հարցերի մեծ մասն, անպայմանորեն, առնչվում է Երեւանյան ցույցերին։
Ոստիկանները, ըստ երևույթին, հերթով կանգնեցնում են մեքենաները, մեկ առ մեկ ստուգում-բանակցում են քաղաքացիների հետ, որ Երեւանում ցույցերին չմասնակցեն։