Երևանում. ավտոմեքենան կամրջից թռել ու գլխիվայր շրջվել է
ՀասարակությունԱյսօր՝ հունիսի 10-ին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանում՝ ժողովրդի կողմից արդեն «մահաբեր ճանապարհ» անունը ստացած հատվածում: Ժամը 00:20-ի սահմաններում Կիլիկյան նոր խճուղին «Հյուսիս-հարավ» մայրուղուն միացնող էստակադայի վրա «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մետաղե ցանկապատին, ապա բետոնե պատին և մոտ 10 մետրից ավելի կամրջի վրայից ընկել ու գլխիվայր հայտնվել կամրջի տակով անցնող երթևեկելի գոտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 18-ամյա Արթուր Հովհաննիսյանը, 19-ամյա Էրիկ Մանգասարյանն ու 20-ամյա Էդգար Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։