Սրբազան շարժումը տեղավորվում է համաշխարհային քաղաքականության մեջ ձևավորվող որոշ մեգաթրենդերի մեջ. Վահե Դավթյան
ՏեսանյութերՔ.գ.դ., պրոֆեսոր Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սրբազան շարժումը տեղավորվում է համաշխարհային քաղաքականության մեջ ձևավորվող որոշ մեգաթրենդերի մեջ։
2024-ը աջ շրջադարձի տարի է, ինչը հատկապես դրսևորում ստացավ երեկ ավարտված Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքների տեսքով։
Ինչպես կանխատեսում էի դեռ մեկ տարի առաջ, ընտրություններում աննախադեպ դրական արդյունքներ ապահովեցին աջ ուժերը, որոնց հատկապես ուլտրասեգմենտը Երկրորդ աշխարհամարտից ի վեր գտնվում էր եվրոպական քաղաքականության լուսանցքից դուրս:
Անգամ ձայների մեծամասնություն ստացած «Եվրոպական ժողովրդական կուսակցությունը», լուրջ վտանգ զգալով, ստիպված էր մի շարք հարցերում, մասնավորապես՝ կլիմային ու միգրացիային վերաբերող, աջացենտրիստական դիրքերից ավելի աջ տեղափոխվել: Հետևաբար, ԵԺԿ-ի համար սա ինչ-որ իմաստով Պյուռոսյան հաղթանակ է: